ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կդադարեցվի Ազգային արխիվի տասնմեկ ներկայացուցչության գործունեությունը. նախագիծ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Ապարանի, Թալինի, Մասիսի, Սևանի, Ճամբարակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Արթիկի, Եղվարդի, Սիսիանի և Գորիսի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը։

2002 թվականին Հայաստանի կենտրոնական պետական արխիվների միաձուլման միջոցով ստեղծվեց «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը, Երևանի և մարզային պետական արխիվների հիման վրա ստեղծվեցին Ազգային արխիվի մասնաճյուղեր, իսկ մարզային պետարխիվների մասնաճյուղերի հիման վրա՝ Ազգային արխիվի ներկայացուցչություններ։ Արդյունքում ստեղծվեց Ազգային արխիվի 41 տարածքային ստորաբաժանում։ Հետագա տարիներին գործառույթների նվազման պատճառով դադարեցվեցին մի շարք ստորաբաժանումների աշխատանքները։ Ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների գործառույթները պայմանականորեն բաժանվում են 2 խմբի։ Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ տվյալ տարածաշրջանում ստեղծված փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն է, երկրորդը՝ այդ փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ նրանց վերապահված լիազորությունների իրականացման համար տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաև ՀՀ ու օտարերկրյա քաղաքացիներին և իրավաբանական անձանց արխիվային ծառայությունների մատուցումը՝ սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկանքների տրամադրմամբ։

Ներկայումս Ազգային արխիվն ունի 9 մարզային մասնաճյուղ և 19 տարածքային ներկայացուցչություն, որոնց մի մասը գտնվում է պետական, մյուսը՝ համայնքային սեփականություն համարվող շենքերում։ Ներկա պահին թե՛ մասնաճյուղերը, թե՛ ներկայացուցչություններն իրականացնում են նույն գործառույթները, աշխատանքների կամ ֆոնդերի ծավալների էական տարբերություններ չկան մասնաճյուղերում և ներկայացուցչություններում։ Ազգային արխիվի մարզային մասնաճյուղերի և տարածքային ներկայացուցչությունների ծանրաբեռնվածության տարբերակված լինելու հանգամանքից ելնելով, նպատակ ունենալով արդյունավետ բաշխելու Ազգային արխիվի ռեսուրսները, փաստաթղթերի պահպանության համար ստեղծելու առավել բարվոք պայմաններ, ինչպես նաև կատարելու ֆինանսական խնայողություններ՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու տարածքային ստորաբաժանումների օպտիմալացում և հաստատելու նոր խմբագրությամբ կանոնադրություն:

Այսպիսով՝ Ապարանի և Թալինի ներկայացուցչությունները կմիացվեն Արագածոտնի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Աշտարակ, Մասիսինը՝ Արարատի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Արտաշատ, Սևանինը՝ Կոտայքի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Հրազդան, Ճամբարակինը՝ Վարդենիսի ներկայացուցչությանը՝ փաստաթղթերը տեղափոխելով Վարդենիս, Ստեփանավանի և Դիլիջանի ներկայացուցչությունները կմիացվեն Լոռու և Տավուշի միասնական մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Վանաձոր, Եղվարդինը՝ Չարենցավանի ներկայացուցչությանը՝ փաստաթղթերը տեղափոխելով Չարենցավան, Արթիկինը՝ Մարալիկի ներկայացուցչությանը՝ փաստաթղթերը տեղափոխելով Մարալիկ, Սիսիանինը՝ Վայոց ձորի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Եղեգնաձոր, Գորիսինը՝ Սյունիքի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Կապան։

Օպտիմալացման աշխատանքների արդյունքում Ազգային արխիվի բոլոր գործող տարածքային ստորաբաժանումները կվերակազմակերպվեն որպես մասնաճյուղեր՝ անվանվելով ըստ գտնվելու համայնքի։ Կատարված ֆինանսական խնայողությունները (աշխատավարձ և 11 շենքերի պահպանության ծախսեր)՝ տարեկան մոտ 25 միլիոն դրամ, կուղղվի Ազգային արխիվի աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանը և տեխնիկական վերազինմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular