ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բռնություն գործադրած անձը կպարտավորվի կրել էլեկտրոնային հսկողության միջոց․ օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թ․ մարտի 1-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՆԳՆ-ից հայտնում են, որ Կառավարության կողմից նախագիծը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ նշելով էլեկտրոնային հսկողության միջոցը կրելուց հրաժարվելու դեպքում նախատեսվող պատասխանատվության ձևերը, նաև նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետի և այլ մանրամասներ։

«Ըստ ներկայացված օրենսդրական փաթեթի՝ բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել էլեկտրոնային հսկողության միջոց և՛ անհետաձգելի միջամտության, և՛ պաշտպանական որոշումների կատարումն ապահովելու դեպքում։ Բռնություն գործադրած անձի կողմից Էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն»,- ասված է հաղորդագրությունում։  Նշվում է , որ կարգավորումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մարտի 1-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular