ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քննարկվում է «Թրամփի ուղու» կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա սցենարը. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարածքի ռելիեֆային պայմանները խիստ սահմանափակ են նույնիսկ երկաթուղու համար, և այստեղ բոլոր ենթակառուցվածքների իրականացումը տեխնիկատնտեսական տեսանկյունից անհնար է։ Այդ պատճառով գազամուղները, նավթամուղները, էլեկտրահաղորդման գծերը և այլ ենթակառուցվածքներ կարող են անցնել Հայաստանի Հանրապետության ցանկացած այլ տարածքով, որտեղ դա կլինի առավել արդյունավետ և կիրառելի։ Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» համաժողովի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քննարկվող ներքին թեմաներից մեկը վերաբերում է հողի շերտերի և դրանց իրավական կարգավիճակին։ Ընդդիմադիր շրջանակներում հնչում են հարցադրումներ այն մասին, թե արդյոք որևէ պետական ինստիտուտ կունենա սահմանափակումներ այդ տարածքներում։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ»,- նշել է նա:

«Չնայած գոյություն ունեն խորհրդային ժամանակների քարտեզները, սահմանազատումն անհրաժեշտ է վերահաստատել՝ 2024թ․ վավերացված հանձնաժողովների կանոնակարգին համապատասխան։ Ինչ վերաբերում է հողի փոխանցման մեխանիզմին, ապա գործող իրավական համակարգը նախատեսում է «կառուցապատման իրավունք» ինստիտուտը։ Ընկերությունը հողի օգտագործման իրավունք է ստանում՝ ներդրում կատարելու և շահույթ ստանալու նպատակով։ Սակայն հողը բոլոր պարագաներում մնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, իսկ կառուցապատման ժամկետի ավարտից հետո կառուցված գույքն ամբողջությամբ դառնում է պետության սեփականությունը։ Քնարկվում են երկու ժամկետային տարբերակներ՝ 49 և 99 տարի։ Ժամկետների երկարությունը կախված է ներդրումների ծավալից և ներդրողի հնարավորությունից՝ իր ներդրումները շահույթով հետ ստանալու համար։ Կարճաժամկետ տրամադրումները ներդրումային իմաստ չունեն։ «Թրիպ Ռութ» ընկերությունը համատեղ հայ-ամերիկյան ձեռնարկություն է, որը քաղաքական համաձայնությունների իրականացման պրոֆիլ ունի, բայց ինքը մասնագիտացած չէ էներգետիկայի, երկաթուղու կամ նավթային ոլորտներում։ Այդ պատճառով կարող է առաջանալ անհրաժեշտություն ներգրավելու այլ մասնագիտական ներդրողներ։ Դա էլ իր հերթին ստեղծում է նոր ներդրումային հնարավորություններ Հայաստանի համար։ Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրով հստակ ամրագրված է, որ Հայաստան և ԱՄՆ կողմերը պետք է համատեղ որոշեն երրորդ կողմ ներդրողների ներգրավման շրջանակը, ինչը թույլ է տալիս վերահսկել բոլոր ռիսկերը։ Նա ընդգծում է, որ «Թրիպ Ռութ» նախագիծը զուտ հայ-ամերիկյան նախաձեռնություն է, և որևէ ներդրողի ներգրավումը հնարավոր է միայն երկու պետությունների համաձայնությամբ»,- նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular