ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբովյանում հսկում են 24-ամյա տղային սպանողի ծնողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Armlur.am-ը գրում է․ Ուժեղացված հսկողություն Աբովյան քաղաքում՝ ենթադրյալ մարդասպանի տանը։ Իրավապահները իրականացնում են սպանության գործով անցնող Աշոտ Սոխրաբյանցի ծնողների անվտանգությունը։ Աղմկահարույց սպանությունից անցել է երեք օր, սակայն մինչ օրս մարդասպանները դեռևս չեն հայտնաբերվել։

Հայտնել էինք, որ Աբովյան քաղաքում սպանված 24-ամյա երիտասարդը Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն է։

Ի՞նչ էր կատարվել
Նոյեմբերի 10-ին Աբովյան քաղաքում երկու անձ հարձակվել էին 24-ամյա Սարգիս Զեյնալյանի վրա և դանակի հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով նա մահացել էր։
Աբովյանի կենտրոնական հատվածում՝ Հանրապետության և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում՝ կանգառասրահի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով մահացած երիտասարդը՝ Սարգիս Զ․-ն, Աբովյան քաղաքից էր։

Դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ՝ սպանության հատկանիշներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Սակայն սպանություն կատարած անձինք, ովքեր եղբայրներ են, դեռ չեն հայտնաբերվել։ Իրավապահները շարունակում են որոնումները։

Ճակատագրական Գինու փառատոնը
Սպանված երիտասարդի հարազատներից մեկը՝ Գ. Զեյնալյանը, հրապարակային անդրադարձ է կատարել դեպքին՝ գրելով․

«Ամիսներ առաջ՝ Գինու փառատոնի օրը, Սարգիսը կանգնել էր իր հավատքի և քրիստոնեական արժեհամակարգի կողքին։ Երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։

Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին։ Եվ նոյեմբերի 10-ին՝ Հանրապետության փողոցում, նրան խփեցին մեջքից… որովհետև դեմից չէին համարձակվի։ Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել։ Նրա կյանքը խլեցին նրանք, ովքեր վախենում էին անգամ աչքերին նայել»։

Դատելով հարազատի հրապարակային գրառումից՝ ամիսներ առաջ 24-ամյա Սարգիսի և ենթադրյալ մարդասպանի՝ Աշոտ Սոխրաբյանցի միջև Գինու փառատոնի ընթացքում վեճ է եղել, որը, կարծես, այդպես էլ չհարթվեց և ավարտվեց ճակատագրական հետևանքով։

Ենթադրյալ մարդասպանը 14 տարի առաջ ևս մարդ է սպանել

Ենթադրյալ մարդասպանը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Աշոտ Սոխրաբյանցը, 14 տարի առաջ ևս մարդասպանության համար է դատապարտվել։

Մեզ հայտնի դարձավ, որ Աշոտ Սոխրաբյանցին 2011 թվականին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջը կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ՝ նրան հայտնել է, թե աշխատանքի բերումով մեկնում է Գորիս քաղաք և տանը չի գիշերելու։ Սակայն նույն թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գնալով տուն՝ բնակարանում հանդիպել է իր կնոջը և Արթուր Դովլաթյանին։ Նրանց ուղղությամբ կրակել է ատրճանակով, ապա ծալովի դանակով հարվածներ է հասցրել Ա. Դովլաթյանին՝ սպանելով նրան։

Այս արարքի համար նա դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել է ինչպես ՀՀ վերաքննիչ, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարաններում, սակայն բոլոր ատյանները անփոփոխ են թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Եվ ահա՝ մի քանի տարի առաջ ազատություն ստացած Աշոտ Սոխրաբյանցը, ըստ իրավապահների՝ կրկին հանցագործություն է կատարել՝ խլելով 24-ամյա երիտասարդի կյանքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular