ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆինգերբորդ

ՖՈՏՈ

Ֆինգերբորդը (fingerboard՝ «մատների տախտակ») առաջացել է 1970-ականների վերջին ԱՄՆ-ում։ Այն ստեղծել են սկեյթբորդիստները, ովքեր ցանկանում էին ցույց տալ հնարքներ փոքր չափերով սկեյթբորդներով կամ զբաղվել վատ եղանակին, երբ անհնար էր դուրս գալ։ Առաջին ֆինգերբորդները պատրաստվում էին փայտից, պլաստիկից կամ թղթից, իսկ անիվները՝ ձեռքով կտրատված նյութերից։ Դրանք էլ

օգտագործվում էին որպես մինի-սկեյթներ, որոնց վրա հնարավոր էր մատներով ցուցադրել տարբեր հնարքներ։ Առաջին անգամ ֆինգերբորդները լայնորեն հայտնի են դարձել սկեյթբորդներին նվիրված ամսագրերում, որտեղ դրանք կիրառվում էին հնարքների մեխանիկան ցույց տալու համար։

Հետագայում 1980-ականներին հայտնվել են ֆինգերբորդների առաջին կոմերցիոն մոդելները  խաղալիքային հավաքածուներում (օրինակ Hot Wheels, Powell Peralta)։

Դրանք հիմնականում պլաստիկ տախտակներ էին՝ առանց իսկական առանցքների կամ անիվների։ Այդ ժամանակ դրանք դիտվում էին որպես մանկական խաղալիք, այլ ոչ թե մարզական պարագա ունեցող իրեր։ Այնուամենայնիվ, դրանք արդեն իսկ սկսել էին ձևավորվել ֆինգերբորդային խմբեր, որտեղ մարդիկ փոքրիկ ռամփներ և պարկեր էին կառուցում մրցելու համար։

Ֆինգերբորդինգի իրական բումը սկսվել է 1998 թվականին, երբ ամերիկյան Tech Deck ընկերությունը սկսել է դրանց սերիական արտադրություն՝ ստեղծելով ճշգրիտ պատճեններ իրական սկեյթբորդներից։ Դրանք ունեին գրիպ-տեյփ, մետաղական առանցքներ, իսկական անիվներ, իսկ տախտակների վրա պատկերված էին հայտնի բրենդների լոգոները՝ Element, Plan B, Birdhouse և այլն։ Արդյունքում Tech Deck-ը դարձավ համաշխարհային հիթ, հատկապես դեռահասների շրջանում։

Այս շրջանից էլ սկսվեցին Ֆինգերբորդինգի առաջին մրցույթներն ու մինի սկեյթ-պարկերը, որտեղ խաղացողները ցույց էին տալիս իրենց հնարքները։ Արդեն

2000-ականների սկզբին ֆինգերբորդինգը դարձավ առանձին ենթամշակույթ։

Առաջացան ձեռագործ (handmade) բրենդներ, որոնք ստեղծում էին տախտակներ փայտից, ալյումինից և ածխածնային մանրաթելից։ Սկսեցին արտադրվել մինի պարագաներ՝ ռեյլեր, ռամփեր, արկղեր և պատնեշներ։ Ֆինգերբորդիստները սկսեցին նկարահանել իրենց հնարքները, տարածել YouTube-ում և ֆորումներում։

2010-ականներին էլ ֆինգերբորդինգը ստացել է մարզական ճանաչում։ Սկսել են կազմակերպվել միջազգային մրցումներ, սկսել են ձևավորվել համաշխարհային համայնքներ՝ Եվրոպայից մինչև Ճապոնիա և Ռուսաստան։

2020-ականներին  ֆինգերբորդները դարձել են բարձր ճշգրտությամբ մինի-տեխնիկա։

Հազվագյուտ մոդելները սկսել են վաճառվել հարյուրավոր դոլարներով՝ որպես հավաքածուային արժեքավոր իրեր։

Հայաստանում ֆինգերբորդինգը տարածված է երիտասարդների շրջանում, հատկապես սկեյթբորդային համայնքներում։ Վերջին տարիներին հայտնվել են հանդիպումներ և փոքրիկ մրցումներ, ինչպես նաև տեղական վարպետներ, որոնք ձեռքով պատրաստում են փայտե տախտակներ և մինի-պարկեր։ Սոցիալական ցանցերում հայկական ֆինգերբորդիստները ակտիվ են՝ հատկապես TikTok-ում և Instagram-ում, որտեղ ներկայացնում են իրենց հնարքներն ու սեփական դիզայնով ֆինգերբորդները։

Ֆինգերբորդի ստանդարտ երկարությունը 96 մմ է, իսկ լայնությունը՝ 32–38 մմ։

 Որոշ մոդելներ ունեն մագնիսային անիվներ, որոնք թույլ են տալիս կատարել կայուն հնարքներ։ Ամենաթանկ ֆինգերբորդը պատրաստվել է մաքուր ոսկուց և գնահատվել է ավելի քան 10,000 ԱՄՆ դոլար։ Ներկայումս Գերմանիայում և Ճապոնիայում ֆինգերբորդինգը ներառված է մանկական ակումբներում՝ որպես միջոց շարժողական հմտությունները զարգացնելու համար։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular