ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մակրոնը հայերին օգտագործել է որպես «օգտակար հիմարներ» Ռուսաստանի դեմ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պրահայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համոզել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին Ռուսաստանին հարված հասցնելու և նրան ստիպելու կամ Կովկասում պատերազմի մեջ մտնել, կամ նահանջել, գրում է EAdaily.com–ը: Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի խոսքով դա Մակրոնի վրեժն էր Պուտինի կողմից Ֆրանսիային Աֆրիկայից դուրս մղելու համար: «Հայերը կրկին դարձան եվրոպացի երեսպաշտների զոհ», - իր Telegram ալիքում գրել է Խաչիկյանը և այդ տեսությունը հաստատելու համար մեջբերել Փարիզի աշխարհաքաղաքականության քրիստոնեական ինստիտուտի ֆրանսիացի միջազգային հարաբերությունների հետազոտող Տիգրան Եգավյանի հետ հարցազրույցից մի հատված: 

Հարց.— Ինչո՞ւ եք կարծում, որ Մակրոնը նստել է այս մարդու (Նիկոլ Փաշինյանի) կողքին, երբ նա Պրահայում հանձնել է Ղարաբաղը՝ փախստական դարձած 120,000 մարդկանց հետ միասին:

Տիգրան Եգավյան.– Դուք պետք է հասկանաք, որ Ֆրանսիան հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ: Ֆրանսիայի Աքիլեսյան գարշապարը ֆրանսախոս Աֆրիկան է։ Ռուսաստանը անկայունացնում է Ֆրանսիային Աֆրիկայում։ Սա պատերազմ է, որտեղ ամեն ինչ կարելի է։ Տեղի ունեցավ սրացում։ Հայաստանը Ֆրանսիայի համար հնարավորություն ստեղծեց հակահարված հասցնել Ռուսաստանին։ Ֆրանսիան շատ նյարդայնացած էր Մինսկի խմբում (ԵԱՀԿ) դիվանագիտական ազդեցության կորստով։ Մակրոնը ցանկանում էր հակահարված տալ Ռուսաստանին հետխորհրդային տարածքում, իսկ Հայաստանը Կովկասի ամենաանկայուն պետությունն է, ամենահեշտ թիրախը։ Հայերը «օգտակար հիմարներ» էին այդ պատերազմում։ Նրանց օգտագործում էին որպես գործիք, որպես առարկա։ Ահա թե ինչու էր Մակրոնը հետաքրքրված Հայաստանով։ 

Հարց.— Այսպիսով, կարո՞ղ ենք ասել, որ Մակրոնը զոհաբերեց հայերին Պուտինից վրեժ լուծելու համար։

Տիգրան Եգավյան. –Ես այլ կերպ կասեի. նա լքեց հայերին։ Բայց, ցավոք, դրանում նոր բան չկա։ Հայերը զգացմունքային ժողովուրդ են, բայց միջազգային հարաբերությունները չեն գործում զգացմունքներով։ Անցյալում Ֆրանսիան լքել է Կիլիկիայի հայերին 1921 թվականին և Ալեքսանդրիայի սանջակում 1939 թվականին։ Իհարկե, Մուսա լեռան հերոսները փրկվել են ֆրանսիական նավերի կողմից, բայց ֆրանսիական ցածր մակարդակի ռազմական հրամանատարության որոշմամբ՝ առանց նախարարության հետ խորհրդակցելու։ Այդ պատմությունը հետո է վերաշարադրվել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular