ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի մի շարք շրջաններում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (14 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հնդկաստան՝  Ջավահարլալ Ներուի ծննդյան օրը, Կոլումբիա՝ Կոլոմբիացի կանանց օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1882 –ծնվել է բոլշևիկյան կուսակցական գործիչ Միհրան Խոջամիրյանը:

1914– Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Դրոյի, Արմեն Գարոյի և այլոց ջանքերի շնորհիվ ստեղծված հայկական կամավորական 2-րդ ջոկատը Բայազետի մոտ առաջին անգամ մտել է ճակատամարտի մեջ:

1921 –ծնվել է  սփյուռքահայ ֆրանսագիր բանաստեղծ Ռուբեն Մելիքը (Մելիք Մինասյանց):

1922- ծնվել է թատերական ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանը:

- ծնվել է կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:

1926 –ծնվել է հայազգի ֆրանսիացի և բելգիացի երգիչ, կոմպոզիտոր և բանաստեղծ Մարկ Արյանը (Անրի Մարկարյան)։

1932– վախճանվել է նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, հրապարակախոս և գրող Լեոն, որը հրատարակել է «Մուրճ» թերթը:

1936- վախճանվել է լեզվաբան և հայագետ Գաբրիել Մենևիշյանը:

1946 – ծնվել է հայաստանյան պետական գործիչ Կավալենկո Շահգալդյանը:

1971- վախճանվել է հայ խորհրդային օպերատոր Սարգիս Գևորգյանը:

1975– վախճանվել է ճանաչված կոմպոզիտոր, խմբավար, թավջութակահար Արտեմի Այվազյանը:

1976– վախճանվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գեղամ Սարյանը:

1982-վախճանվել է  հայ խորհրդային երկրաբան Հովհաննես Մաղաքյանը:

1988- Լեռնային Ղարաբաղում սկսվել է հերթական շաբաթական գործադուլը՝ արտակարգ դրության չեղարկման, Շուշի հայ փախստականների վերադարձի և տարածքը ադրբեջանցիներով վերաբնակեցման դադարեցման պահանջներով:

1989- ԽՍՀՄ-ի վերակառուցման շրջանակներում ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդունել է հռչակագիր, ըստ որի անօրինական և դատապարտելի է համարվել ազգերի բռնի տեղահանումները:

2003-Ծաղկաձորում մեկնարկել է «Հայաստան - սփյուռք» տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների առաջին համաժողովը, որին մասնակցել են սփյուռքի և Հայաստանի շուրջ 150 լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

2007-Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) քաղխորհրդի նիստում որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:

2011- Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը  հարվածել է իրեն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի նախասրահում: 

2014-ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը սահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից:

2018- «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերով քրեական գործ է հարուցվել:

2019-վարչապետ Փաշինյանը Անվտանգության ծառայության ղեկավարին հանձնարարել է պարզել QR կոդի և  սատանայի կապը:  Նրա խոսքով այդ հարցով առկա են մտահոգություններ։

2020- վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսյոր Արմեն Ջիգարխանյանը:

2021-Հայաստանի մի շարք շրջաններում (Կապան, Իջևան և այլն) տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:

2024– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սափրվել է, նա մորուքով էր 2018 թվակաինց ի վեր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

565 – վախճանվել է բյուզանդացական կայսր Հուստինիանոս Ա-ն:

1263 – վախճանվել է ռուս իշխան Ալեքսանդր Նևսկին:

1716- վախճանվել է գերմանացի փիլիսոփա և իրավաբան Գոթֆրիդ Լայբնիցը:

1765 –ծնվել է ամերիկացի գյուտարար Ռոբերտ Ֆուլտոնը, որը ստեղծել է առաջին շոգենավը:

1770 —շոտլանդացի հետազոտող Ջեյմս Բրյուսը Եթովպիայի հյուսիս-արևմտյան հատվածում հայտնաբերել է Երկնագույն Նեղոսի ակունքը:

1774 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Գասպարե Սպոնտինին:

1797– ծնվել է շոտլանդացի փաստաբան և երկրաբան Չարլզ Լայելը:

1805 –ծնվել է գերմանացի դաշնակահարուհի Ֆաննի Մենդելսոնը:

1831- վախճանվել է գերմանացի հանրահայտ փիլիսոփա Գեորգ Հեգելը:

1840 –ծնվել է ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն:

1851 —ԱՄՆ-ում հրապարակվել է Գերման Մելվիլլի  «Մոբի Դիկ» ստեղծագործության ամբողջական տեքստը:

1860– Ռուսաստանի և չինական Ցին կայսրության միջև կնքվել է «Պեկինյան տրակտատը»:

1889 –ծնվել է Հնդկաստանի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն (Նեհրու):

1900 —ֆրևանսիական սենատը կողմ է արտահայտվել դատախազությունում կանանց աշխատել թույլատրելու որոշմանը:

1901 —վիենացի բժիշկ Կարլ Լանդշտեյները արյան բոլոր նմուշները բաժանել է երեք խմբի՝  А, В և 0:

1908- Ալբերտ էյնշտեյնը ներկայացրել է լույսի քվանտային տեսությունը:

1918 - Չեխոսլովակիան դարձել է հանրապետություն:

1919 —Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակը գրավել է Օմսկը, ադմիրալ Կոլչակի բանակը ջախջախվել է:

1922 - Մեծ Բրիտանիայում իր ռադիոհեռարձակումներն է սկսում BBC ընկերությունը:

1922- ծնվել է  ազգությամբ ղպտի քաղաքական գործիչ Բուտրոս Բուտրոս-Ղալին:

1954– ծնվել է հույն երաժիշտ, երգահան Յաննին:

1960 - Չեխոսլովակիայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 110 մարդ:

1961 —ԳՖՀ-ում հայտնվել է առաջին կին նախարարը՝ առողջապահության նախարար էլիզաբեթ Շվարցհաուպտը:

1963– Ատլանտյան օվկիանոսում Իսլանդիայի մոտ ստորջրյա հրաբխից առաջացել է Սուրտսեյ կղզին, այն ներկայումս համարվում է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:

1968 —Եվրոպայում իրականացվել է աշխարհում առաջին անգամ թոքի փոխպատվաստում:

1983- Կիպրոսի թուրքական մասի օրենսդիր խորհուրդը միակողմանիորեն հայտարարում է իր անկախությունը և Կիպրոսի թուրքական պետության ստեղծումը:

1991-13-ամյա տարագրությունից հետո որպես երկրի ժամանակավոր ղեկավար Կամբոջա է վերադարձել թագաժառանգ Սիանուկը:

1994 – սկսել է գործել Լա Մանշի տակով կառուցված թունելը, որը կապել է Փարիզն ու Լոնդոնը:

2002 —Արգենտինայում տեղի է ունեցել դե-ֆոլտ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular