ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահի կարծիքի հետ. Եվրոպայում նկատվում են ուժեղ ռազմшտենչ տրամադրություններ. Պեսկով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մոսկվայի տեսլականը համընկնում է Սերբիայի նախագահ Վուչիչի կարծիքի հետ. եվրոպական երկրներում իսկապես նկատվում են ուժեղ ռազմամետ տրամադրություններ», - հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է մի շարք երկրներում ռազմական բյուջեների ավելացումը։ Սակայն, նրա կարծիքով, այս մոտեցումն ավելի մեծ վնաս կհասցնի ԵՄ-ին։

«Դա հանգեցնում է տնտեսական գերծանրաբեռնվածության և միջնաժամկետ հեռանկարում ավելի ծանր հետևանքներ կունենա», - վստահեցրել է Պեսկովը։

Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան միշտ հասկանում էր, որ նման վտանգ գոյություն ունի, ուստի՝ նախապես ձեռնարկվել են բոլոր միջոցները իր շահերն ու անվտանգությունն ապահովելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular