ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզում վեճն ավարտվել է ողբերգությամբ

ԻՐԱՎՈՒՆՔ

2025 թվականի նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզի դատախազությունում քրեական վարույթ է հարուցվել՝ օտարերկրացիների միջև ոչ սթափ վիճակում ծագած վիճաբանության արդյունքում անզգուշությամբ մարդու մահ պատճառելու դեպքի առթիվ։

Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Արմեն Վարոսյանին։

Iravaban.netըտեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն 

Լ․ Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, դիտավորությամբ՝ գիտակցելով իր արարքի փաստական հանգամանքները, կյանքի համար վտանգավոր, առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք է պատճառել մեկ ուրիշին, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ։

2025 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ համայնքում գործող և «Ռազմիկ Խաչատրյան» ԱՁ֊ին պատկանող քարի վերամշակման արտադրամասում գտնվող բնակության համար նախատեսված սենյակում, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ, «Ջոդա» մականվամբ Մանջոտ Սինգհը, «Կակու» մականվամբ Լաքվինդր Սինգհը, «Ռինկու» մականվամբ Սանջիվ Սինգհը, «Կալու» մականվամբ Մալկիտ Սինգհը և Այուբ Ռաջան օգտագործել են ոգելից խմիչք:

Այդ ընթացքում Մանջոտ Սինգհի և Այուբ Ռաջայի միջև գումարային և կենցաղային հարցերի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում Մանջոտ Սինգհը սկսել է ծեծի ենթարկել՝ դիտավորությամբ ձեռքերով հարվածներ հասցնել Այուբ Ռաջայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին: Այդ ընթացքում Լաքվինդր Սինգհը, փոխլարցնելով Մանջոտ Սինգհի գործողությունները՝ ևս դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել Այուբ Ռաջայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին, բացի այդ, Մանջոտ Սինգհի պահանջով, Այուբ Ռաջայի կողմից դիմադրություն ցույց տալը չեզոքացնելու և նրան պաշտպանվելու հնարավորությունից զրկելու նպատակով, բռնել է Այուբ Ռաջայի ձեռքերը, որից հետո Մանջոտ Սինգհը շարունակել է ձեռքերով և փայտե մահակով դիտավորությամբ հարվածներ հասցնել Այուբ Ռաջայի մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին: Մանջոտ Սինգհի և Լաքվինդր Սինգհի հարվածների արդյունքում Այուբ Ռաջայի առողջությանը պատճառվել է «գանգուղեղային փակ, բութ վնասվածքի, աջ գոտկային շրջանում, աջ կոնքազդրային հոդի շրջանի հետին դրսային, աջ ազդրի միջին, ստորին երրորդականների առաջային, աջ ծնկան հոդի շրջանի առաջային, ձախ ազդրի ստորին երրորդականի առաջամիջային մակերեսների քերծվածքներ»-ի ձևով առողջությանը ծանր վնասի հատկանիշներ պարունակող, կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ: Այնուհետև, Մանջոտ Սինգհը և Աաքվինդր Սինգհը, նախատեսելով իրենց արարքի վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, այն է՝ Այուբ Ռաջայի մահը, Լաքվինդր Սինգհը և նրա կողմից Մալկիտ Սինգհին տրված սպառնանքներով զուգորդված պահանջով վերջինի հետ միասին, Այուբ Ռաջային դուրս են բերել նշված արտադրամասի տարածքից և անօգնական վիճակում թողնելով մուտքի դարպասներից դուրս՝ վերադարձել են արտադրամասի տարածք, որից ժամեր անց Այուբ Ռաջան հայտնաբերվել է պատահական անցորդի կողմից և ոստիկանություն կատարած ահազանգից հետո շտապօգնության ավտոմեքենայով բուժօգնության է տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ էլ վերջինը, մահվան անմիջական պատճառ հանդիսացած գանգուղեղային փակ, բութ վնասվածքի հետևանքով առաջացած օրգանիզմի ընդհանուր ինքնաթունավորման արդյունքում 05.08.2025թ.՝ ժամը 17.40-ին մահացել է:

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է կալանք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular