ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը․ պատմության այս օրը (13 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կույրերի միջազգային օր, Ռուսաստան՝ Քիմիական և ռադիացիոն պաշտպանության զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1114– Հայաստանում մեծ երկրաշարժ է եղել, որից խիստ տուժել է Սիս քաղաքը:

1808- Թուրքիայում հրատարակվել է ամենահին հայալեզու թերթը` «Ժամանակ»-ը:

1894 –ծնվել է դերասան Լևոն Զոհրաբյանը:

1895 –ծնվել է հայազգի խորհրդային պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանը:

1908– վախճանվել է հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, ֆիդայի Սևքարեցի Սաքոն (Սարգիս Ծովանյան):

1917 —Բաքվի խորհուրդը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ վերցրել է իշխանությունը Բաքվում:

1927 –ծնվել է  ծաղրանկարիչ Գեորգի Յարալյանը:

1937 – ծնվել է դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը:

1937 – վախճանվել է խորհրդահայ բանաստեղծ Հակոբ Հակոբյանը:

1946 – ծնվել է հայ ժամանակակից արձակագիր, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը:

1959 – վախճանվել է բանաստեղծ և արձակագիր Արիս Շաքլյանը:

1975 – ծնվել է նկարիչ, ձևավորող Հռիփսիմե Մարգարյանը:

1920 – հայկական կառավարության գիտությամբ վրացական զորքերը մտել են 1919 թվականի հայ-վրացական պատերազմի արդյունքում ստեղծված չեզոք գոտի, որպեսի կանխվի այդ տարածքների օկուպացիան թուրքերի կողմից:

 2005-Ռուսաստանի Ստավրոպալի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում գիշերը փորձ է արվել հրկիզել քաղաքի Հայկական մշակույթի կենտրոնը:

2006-«Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերությունը սկսել է փոխհատուցումների  վճարումը Հայոց ցեղասպանության զոհերի ավելի քան 2 հազար ժառանգներին:

 2009 – վախճանվել է բուսաբան Արմեն Թախտաջյանը:

2014-Մայր Աթոռում աշխատանքներն է ավարտել Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որտեղ որոշվել է իրականացնել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը՝ առաջիկա ապրիլի 23-ին:

2019-Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել:

2020- Երևանի Ազատության հրապարակում կայացել է վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքը։

-Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենսդիր մարմինը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

354 – ծնվել է փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր Օգոստինոս Երանելին:

1002 – էտերելդ 2-րդ Խելագարի հրամանով Անգլիայի հարավային շրջաններում իրականացվել է դանիացիների սպանդ:

1775 —անկախության համար մղվող պատերազմի ընթացքում Ջորջ Վաշինգտոնի ղեկավարած բանակը գրավել է Մոնրեալը:

1805 —վիենացի մսագործ Իոհան Լաները հայտնագործել է նրբերշիկը:

 1810 – ծնվել է ռուս նշանավոր գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ Նիկոլայ Պիրոգովը:

1850– ծնվել է շոտլանդացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ արկածային վեպերի հեղինակ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնը («Գանձերի կղզին», «Սև նետը»):

1862 - Լուիս Քերոլը Ալիս Լիդլին տված խոստմանը համաձայն սկսել է գրել Ալիսի մասին հեքիաթը:

1868– վախճանվել է իտալացի նշանավոր կոմպոզիտոր Ջոակինո Ռոսսինին:

1903– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ամենաառաջին և ամենահետևողական ներկայացուցիչներից մեկը հանդիսացողԿամիլ Պիսսարոն:

1907 —Ֆրանսիական Նորմանդիայում Պոլ Կորնյուն իր ստեղծած ուղղաթիռով կարողացել է 2 մետր (6,5 ֆուտ) բարձրանալ օդ:

1913 —կնքվել է թուրք-հունական համաձայնագիր՝ համաձայն որի հույները բացի էգեյան ծովի Թինիդոս, Իմբրդոս և Դոդեկանես կզիները  ստացել են նաև Կրիտոս կղզին:

1928 —Լենինի ուղեղի հետազոտման լաբորատորիայի հիմքի վրա գերմանացի ֆիզիոլոգ Օսկար ֆոգտը  Մոսկվայում ստեղծում է Ուղեղի ինստիտուտը:

1940-Willis Motor Co ընկերությունը փորձարկել է առաջին ջիպ ավտոմեքենան:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է խորհրդային զորքերի Կիևյան հարձակողական օպերացիան:

1964– տեղի է ունեցել «Ֆանտոմաս» ֆիլմի պրեմիերան:

1985 —ժայթկել է 1845 թվականից մարած կոլումբիական Նևադո-դել-Ռուիս հրաբուխը, որի արդյունքում զոհվել են մոտ 20 000 մարդ:

1994 - Շվեդիայում անցկացված հանրաքվեի արդյունքներով երկիրը միացել է Եվրամիությանը

2001 —Հյուսիսային դաշինքի ուժերը մտել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ: 2007 - Ռուսաստանը պաշտոնապես իր զորքերը հանել է վրացական Բաթումիից:

2015 - Փարիզում տեղի է  ունեցել ահաբեկչությունների շարք։

2022 —Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 6 և վիրավորվել է ավելի քան 80 անձ:  

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular