ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշապատի ընտրությունները. պայքար ճնշումների, վարչական ռեսուրսի և հանրային կամքի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղարշապատի՝ Էջմիածնի սպասվող ընտրությունները դարձել են ոչ միայն տեղական ինքնակառավարման, այլև երկրի ներքաղաքական ընթացքի համար չափազանց կարևոր իրադարձություն։ Հայաստանն այժմ գտնվում է այնպիսի փուլում, երբ իշխանությունը փորձում է յուրաքանչյուր ընտրական գործընթաց վերածել սեփական լեգիտիմությունը «ապացուցելու» միջոցի։ Այդ պատճառով նոյեմբերի 16-ին նախատեսված ընտրություններին Նիկոլ Փաշինյանը կենտրոնացրել է իր ողջ վարչական ռեսուրսը՝ ցույց տալու, թե իբր Վաղարշապատի քաղաքացիները աջակցում են իր վարած քաղաքականությանը։

Մինչդեռ իրականությունն այլ է։ Քաղաքում արդեն իսկ արձանագրվում են վարչական ճնշումներ, ուժային կառույցների ներգրավվածություն և ընդդիմության հիմնական գործիչների դեմ կեղծ քրեական գործեր, որոնք նպատակ ունեն կանխել նրանց մասնակցությունը ընտրություններին։ Անկախ դիտորդները փաստում են ընտրակաշառքի հստակ համակարգ, որը գործում է իշխող ուժի թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին։ Բնակիչների շրջանում ակնհայտ է լարվածությունը. մարդիկ վախենում են, որ եթե իշխանության թեկնածուն հաղթի, դա կնշանակի նոր, ավելի կոշտ ռեպրեսիաների փուլ՝ ուղղված հատկապես եկեղեցու դեմ, իսկ քաղաքի իրական խնդիրները կրկին կմնան անլուծելի։

ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ընդդիմությունը Վաղարշապատում ունի իրական հաջողության հնարավորություն․
«Սոցիոլոգիական հարցումները և քաղաքացիների հետ շփումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագրի» և նրա դրածոների նկատմամբ դժգոհությունն արդեն գագաթնակետին է։ Մարդիկ բացասական են վերաբերվում և՛ քաղաքական գործունեությանը, և՛ համայնքի կառավարման ձախողումներին։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Վաղարշապատում աննախադեպ ցածր է։ Պատահական չէ, որ այս ընթացքում նա չի համարձակվում այցելել քաղաք։ Իսկ ՔՊ-ն անգամ փորձում է Արգիշտի Մեխակյանին տարանջատել սեփական կուսակցությունից՝ հասկանալով, որ նրա կապը Փաշինյանի հետ միայն վնաս է բերում»։

Մանուկյանի խոսքով՝ քարոզարշավը ցույց է տվել, որ համայնքի բնակիչները պատրաստ են մասնակցել ընտրություններին և գիտակցում են իրենց ձայնի կարևորությունը.
«Եթե մասնակցության բարձր ցուցանիշ լինի, ՔՊ-ի պարտությունն անխուսափելի է։ Մարդիկ հոգնել են ճնշումներից, խախտումներից, կեղծ խոստումներից և ուզում են փոփոխություն»։

Իշխանության հիմնական վախը Գյումրու վերջին ընտրությունների կրկնությունն է, որտեղ despite վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործմանը՝ իշխող ուժը չկարողացավ պարտադրել իր թեկնածուին։ Այդ պատճառով, ինչպես նշում է Արեգնազ Մանուկյանը, այս անգամ ևս ակնկալվում են խախտումներ, ճնշումներ և թեկնածուների նկատմամբ անհավասար պայմաններ.
«Մենք արդեն ներկայացրել ենք բազմաթիվ փաստեր՝ ՔՊ-ի կողմից իրականացված խախտումների մասին, որոնք իրավաբանները փոխանցել են Ընտրական հանձնաժողով։ Եթե հանձնաժողովը գործեր օրենքի շրջանակում, ՔՊ-ի գրանցումը պետք է ուժը կորցրած ճանաչվեր։ Մերժումը կանխատեսելի էր, բայց փաստը կմնա պատմության մեջ, և այս ամենը պատասխան է ունենալու»։

Մանուկյանը համոզված է, որ վերջնական արդյունքը որոշելու է քաղաքացիների ակտիվությունը․
«Մենք վերահսկելու ենք ընտրական գործընթացի յուրաքանչյուր փուլը, բայց ամենակարևորը ընտրողի կամքն է։ Եթե մարդիկ գան ընտրության, իշխանությունը պարտվելու է։ Դրա համար էլ մեր կարգախոսն է՝ «Միացի՛ր, որ փոխենք»»։

Վաղարշապատի ընտրությունները կարող են դառնալ երկրում քաղաքական փոփոխությունների կարևորագույն ազդակը։ Քաղաքը կանգնած է ընտրության առաջ՝ շարունակե՞լ վարչական ճնշումների, անարդարությունների և ընդհատվող համայնքային զարգացման ուղին, թե՞ նոր էջ բացել սեփական պատմության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular