ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կուտ տալ» ասվածը դեռ երբեք այդքան բառացի չէր հնչել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսական, ապա նաև ղազախական տարակարգ ցորենների խմբաքանակների՝ մասամբ ադրբեջանական տարածքով Հայաստան հասնելը դարձել է Փաշինյանի իշխանության վայրիվերո և ագրեսիվ քարոզչության «կարմիր դրոշը»:

Չէ, կրկեսն էլ պաշտոնապես բացվեց, բայց քաղաքական «կրկեսից» չպրծանք:

«Մշտնջենական խաղաղության» իրենց սևեռումը տարփողելու համար Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն դեռ օրեր առաջ քարոզչական մի լայնածավալ արշավ սկսեցին, որի առարկան այն էր, թե 21-րդ դարում առաջին անգամ Ադրբեջանից դեպի Հայաստան երկաթուղային բեռնափոխադրում է իրականացվելու, այն է՝ ցորենի խմբաքանակ է փոխադրվելու: Քավ լիցի, դարն իսկապես էլ 21րդն է՝ բարձրտեխնոլոգիական, ուստի լրատվամիջոցներն ու փորձագետները կարողացան բավականին արագ պարզել մի շարք էական մանրամասնություններ այս ամենի վերաբերյալ: Նախ՝ պարզվեց, որ երկաթուղով փոխադրվում է (փոխադրվել է) ինչպես ռուսական, այնպես էլ ղազախական ցորենի խմբաքանակ: Երկրորդ՝ պարզվեց, որ Ղազախստանից գնված ցորենը 4-րդ կարգի է, նախատեսված չէ հացաթխման և սննդի համար, կարող է օգտագործվել որպես անասնակեր (ասենք՝ համակցված կեր արտադրելու համար): Ի դեպ, այս առնչությամբ կան մտավախություններ, որ ղազախական ցորենը կարող է որոշակի տոքսիններ (թունավոր նյութեր ու տարրեր) պարունակել, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար: Ընդգծենք, որ դա ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը թունավորել է տվյալ ցորենը, այլ նման հավանականություն կա՝ բնակլիմայական որոշակի հանգամանքներով պայմանավորված: Իսկ թե ո՞վ է ստուգել, Հայաստանի համապատասխան ո՞ր ծառայությունն է լաբորատոր հետազոտություն արել, առհասարակ, ո՞ր կառույցը կարող է իր վրա վերցնել տվյալ ցորենի և դրանից ստացված՝ թեկուզ անասունների համար նախատեսված մթերքի անվտանգության պատասխանատվությունը, անհայտ է: Առավել ևս, հաշվի առնելով, որ ցորենի խմբաքանակը փոխադրող շարժակազմերը անցել են ադրբեջանական տարածքով, ոչ մի դեպքում չի կարելի բացառել դրա միտումնավոր թունավորման հավանականությունը: Դրա՞ն ով է հետևել: Հետևո՞ւմ է որևէ մեկը, արդյոք: Չէ՞ որ այստեղ փոխկապակցվում են սննդային (պարենային), առողջապահական և ազգային անվտանգության հարցեր:

Հաջորդը. փաշինյանական իշխանությունն ու ՔՊ-ն մի նոր թեզ են զլում, թե՝ «ի՜նչ կարևոր է, թե ինչ կարգի ցորեն է եկել, կարևորը, որ այլընտրանքային ճանապարհով է եկել, կարևորը, որ առաջին անգամ Ադրբեջանի տարածքով է եկել...»: Այսինքն, իրենք՝ քպականներն էլ գործնականում խոստովանում են, որ իրենց այս ամենի մեջ պետք է բացառապես փիարը, քարոզչությունը: Ու հատկապես այն շեշտադրությամբ, թե՝ վերջ, խաղաղությունն ու ապաշրջափակումը տեղի են ունեցել... Չմոռանանք՝ առջևում ընտրություններն են, որոնց առանցքում լինելու է Փաշինյանի ու Ալիևի համատեղ «համանվագը» խաղաղության և ճանապարհների բացման առումով: Փաշինյանի վերընտրվելը շատ ձեռնտու է Ադրբեջանին:

Բայց վերադառնանք հիմնական թեմային: Իհարկե, պետք է արժանին մատուցել նաև քպական քարոզչությանը: Լոգիստիկան կամ ճանապարհի հարցը իսկապես էլ կարևոր է: Իրենք հիանալի գիտեն, որ դա հրաշք «լապշա» է հանրության որոշակի շրջանակների ականջներին, ինչպես «խաղաղության» թեզը, թեկուզ Ադրբեջանի անընդհատ սպառնալիքների կամ խոշոր ռազմական շքերթի ֆոնին: Իսկ իրականում, կրկնենք, գործ ունենք նախընտրական պարզ շոուի հետ: Իսկ մեծ հաշվով, «ապաշրջափակման» մասին քպականների բարձրացրած այդ ամբողջ աղմուկին զուգահեռ, եթե ոչ՝ առանցքային նպատակն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տալու համար քարոզչաքաղաքական հիմքեր ձևավորելն է:

Տեսեք՝ Ալիևը հոխորտում է, թե գրավելու է Հայաստանը, իսկ Սևանն էլ «Գյոյչա» է անվանում, իսկ Փաշինյանը... շնորհակալություն, գրեթե երախտագիտություն է արտահայտում առ այն, որ անասնակերի համար նախատեսված ցորենի երկաթուղային վագոնները մի որոշ ճանապարհ անցել են ադրբեջանական տարածքով...

Զարմանալի է, որ ՔՊ ղեկավարը Ալիևին շնորհակալություն չի հայտնում, օրինակ՝ Հայաստանի ցորենի պահանջարկի մի զգալի մասը ապահովող Արցախը զավթելու և հայաթափելու, այդպիսով իր քպական իշխանությունը «բեռից», «վզի պարանից» ազատելու համար: Առայժմ չի հայտնում: Իսկ վաղը, մյուս օրը, եթե ինչ-որ մի հրաշքով կարողանա մնալ իշխանության, դա էլ գուցե արվի:

Մի խոսքով, այս «ցորեն» գործողությունը ամեն դեպքում հատկանշական է թեկուզ այն առումով, որ «կուտ տալ» ասվածը դեռ երբեք այդքան բառացի չէր հնչել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular