ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ և ԵՄ ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք Հայաստան մուտք կգործեն առանց ՀՀ մուտքի վիզայի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (UN Laissez-Passer) և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (EU Laissez-Passer) կրող անձանց համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» նախագիծը։

Ներկայումս ՄԱԿ և ԵՄ կողմից տրամադրվող ճամփորդական փաստաթուղթ կրող անձանց համար գործում է ՀՀ մուտքի վիզային ռեժիմ։ Նշված ճամփորդական փաստաթղթերը տրամադրվում են ՄԱԿ և ԵՄ կառույցներում պաշտոն զբաղեցնող անձանց՝ իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ճամփորդելու նպատակով։ Նշված ճամփորդական փաստաթղթերը համարվում են ծառայողական (դիվանագիտական) անձնագրեր։ Նշված տեսակի ճամփորդական փաստաթղթեր կրող անձինք Հայաստան այցելելու համար ստանում են դիվանագիտական կամ ծառայողական տեսակի անվճար մուտքի վիզաներ՝ կախված այցելության նպատակից և անձի պաշտոնից։

Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է բաց վիզային քաղաքականություն՝ հաշվի առնելով երկրների միգրացիոն և անվտանգային ռիսկերը, ինչպես նաև՝ փոխադարձության սկզբունքը։ 2025 թվականի հուլիսի 1-ից ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատվել են աշխարհի 116 երկրների այն քաղաքացիները, ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի թագավորության, Կատարի պետության, Սաուդյան Արաբիայի թագավորության, Քուվեյթի պետության կամ Օմանի սուլթանության կացության կարգավիճակ, որի վավերականությունը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվանից առնվազն վեց ամիս է:

Այս համատեքստում, երբ խոսքն ամենահեղինակավոր և կարևոր միջազգային կազմակերպության՝ Միացյալ ազգերի կազմակերպության և տարածաշրջանի քաղաքական և տնտեսական խոշորագույն միության՝ Եվրոպական Միության մասին է, ապա վերջիններիս կողմից տրված ծառայողական ճամփորդական փաստաթղթերը նույնպես ավելի քան բավարար հիմք են՝ նույն քաղաքականությունը կիրառելու և առանց մուտքի վիզային ռեժիմ սահմանելու համար։ Բացի այդ, թվականին Հայաստանի Հանրապետությունում 2026 թ. նախատեսված COP17 համաժողովի անցկացմանն ընդառաջ ակնկալվում է ԵՄ և ՄԱԿ մարմինների ներկայացուցիչների՝ ՀՀ այցերի հաճախակիացում:

Որոշման ընդունումը թույլ կտա ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձանց՝ առանց ՀՀ մուտքի վիզայի այցելել և գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով` յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular