ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի որդու այցի չեղարկումը նախազգուշացում էր Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ նոյեմբերի 12-ին ԱՄՆ նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, այցելելու է Հայաստան։ «Փաստը» հայտնել էր, թե այցի ընթացքում ԱՄՆ նախագահի որդին պետք է մասնակցեր նաև այսպես կոչված աղոթքի նախաճաշին, որը նախաձեռնել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը և որի ընթացքում էլ նախատեսված էր Թրամփ կրտսերի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ չեղարկվել է նոյեմբերի 12-ին նախատեսված Դոնալդ Թրամփի որդու այցը Հայաստան։

Ըստ մամուլի տեղեկությունների՝ հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի տված հարցազրույցից հետո Հայաստանի իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների մասին լուրերը ԱՄՆ պահպանողական շրջանակներում աղմուկ են առաջացրել։

Դոնալդ Թրամփ կրտսերը իր աղբյուրների միջոցով եկեղեցու դեմ հարձակման մասին փաստերի իսկության հաստատում ստանալուց հետո որոշել է հրաժարվել Հայաստան այցից և գործող իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից։ Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշավանքը սկսելու պահից փորձագետները զգուշացնում էին, որ այդ «խաղը» ծանր հետևանքներ է ունենալու հենց ՀՀ իշխանությունների համար։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնի է քրիստոնեական արժեքների նկատմամբ իր առանձնահատուկ հավատարմությամբ, և բնական է՝ ՀԱԵ-ի դեմ պատժիչ գործողությունները չէին կարող աննկատ մնալ Վաշինգտոնում։

Ընդ որում, Թրամփի որդու այցի չեղարկումը միայն ծաղիկներն են։ Չի բացառվում, որ ամերիկյան կողմը ավելի կոշտ միջոցների դիմի, եթե փաշինյանական իշխանությունները շարունակեն ինքնամոռաց հարվածել եկեղեցուն։ Կհասկանա՞ այս պարզ նախազգուշացումը Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում։

Մարիամ Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular