ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական քարոզչությունը ձախողվում է, վկայում են հարցումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի անցկացրած վերջին հարցումները վկայում են, որ տարբեր ուղղություններով գործող իշխանությունների քարոզչական արշավը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայ առաքելական եկեղեցու դեմ ձախողվում է, իսկ ՀՀ քաղաքացիները շատ ավելի լավ են պատկերացնում իրավիճակը, քան փորձում է ներկայացնել իշխանական քարոզչամեքենան։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը երեկ ներկայացրել է հարցման արդյունքները, ըստ որոնց՝ վերջին մի քանի ամսվա տվյալներով Հայաստանում աճել է վստահությունը Ռուսաստանի Դաշնության՝ որպես ՀՀ դաշնակցային գործընկերոջ հանդեպ։

«Այս պահին շուրջ 37,8 տոկոսը նշել է, որ կցանկանա, որ ռազմադաշնակցային հարաբերություններ լինեն Ռուսաստանի հետ։ Նախորդ հարցումների համեմատությամբ աճ կա նաև ԱՄՆ-ի հետ գործակցության վստահության առումով։ Եթե նախորդ հետազոտության մեջ շուրջ 13 տոկոսն էր ասում, որ ԱՄՆ-ի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություններ ձևավորել, այս հետազոտությամբ՝ շուրջ 18,3 տոկոսը», - մանրամասնել է նա։ Արմեն Խաչիկյանի խոսքով՝ զգալիորեն անկում է ապրել ԵՄ-ի հետ ռազմադաշնակցային հարաբերությունների վստահությունը։

«Մեր նախորդ՝ հուլիսին կատարված հետազոտության տվյալներով՝ 22 տոկոսն էր կարծում, որ ԵՄ-ի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություն ունենալ, իսկ այս հետազոտության տվյալով 16 տոկոսն է հավատում ԵՄ-ին», - ավելացրել է Խաչիկյանը։

Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքների ֆոնին էլ չի նվազել եկեղեցու վարկանիշը։ Ըստ Խաչիկյանի՝ հետազոտությունում տվյալները բաշխվել են ըստ տարբեր սերունդների։ «Մինչև 11-28 տարեկանների սերունդը կոչվում է Z, պատկերացրեք, որ Z սերնդից ընդամենը 3,6 տոկոսն է, որ դժգոհ է եկեղեցուց, իսկ մնացածը գոհ են։ Փաստացի եկեղեցուց գոհունակությունը բավականին բարձր է, ինչպես սովորաբար լինում է՝ մինչև 70 տոկոս», - ասել է նա։

Հարցվածներին հարցրել են՝ կմիանա՞ն եկեղեցու կողմից համախմբման կոչին, և շուրջ 45 տոկոսը «այո» է պատասխանել։ «Իսկ Z սերնդի շուրջ 68 տոկոսն է ասել, որ կմիանա, եթե եկեղեցին համազգային համախմբման կոչ անի»։

Սոնա Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular