ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեսսին ցանկանում է վերադառնալ Բարսելոնա

ՎԻԴԵՈ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ և ապրել Բարսելոնայում։

«Շատ ենք կարոտում Բարսելոնան։ Երեխաներիս և կնոջս հետ մշտապես քննարկում ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները։ Մենք ցանկանում ենք վերադառնալ և ապրել Բարսելոնայում, որտեղ ունենք առանձնատուն։ Բոլոր հնարավորությունները կան, և մենք դա ցանկանում ենք»,- Մեսսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Մեսին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2003-2021 թվականներին՝ 778 խաղում խփելով 672 գոլ և կատարելով 303 գոլային փոխանցում։ Նա դարձել է Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular