ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության դեպքեր․ պատմության այս օրը (12 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր, Չինաստան՝ Սուն Յաթ-Սենի ծննդյան օր, Ադրբեջան՝  Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1895– Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում տեղի են ունեցել հայ բնակչության զանգվածային ջարդեր:

1895– ծնվել է կինոյի և թատրոնի մեծագույն դերասան Հրաչյա Ներսիսյանը:

1899 –ծնվել է  հայազգի մանրէաբան և կենսաքիմիկոս Հովհաննես Հեքելեկյանը:

1920- հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Ագին կայարանը և միարժամանակ հարված հասցրել Իգդիր քաղաքի շրջանում, իսկ հայկական զորքը և բնակչությունը սկսել է էվակուացվել Սուրմալուի նահանգից և Արաքսի վրայով տեղափոխվել էջմիածին:

1923 –ծնվել է  նկարչուհի Արփենիկ Ղափանցյանը:

1933 – ծնվել է խորհրդային և հայկական պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը:

1936 – ծնվել է հայ խորհրդային ֆիզիկոս Վոլոդյա Սարդարյանը:

1938 – ծնվել է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանը:

1941 – ծնվել է մաթեմատիկոս և աստղագետ Նորայր Ենգիբարյանը:

1946– ծնվել է քաղաքական և պետական գործիչ և դիվանագետ, Լեռնային Ղարաբաղի առաջին վարչապետ Օլեգ Եսայանը:

1971 – ծնվել է քանդակագործ Հայկ Թոքմաջյանը:

1981- հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ)   Բեյրութում գտնվող երեք ֆրանսիական կազմակերպություններում պայթյուններ է իրականացրել, որից տուժողներ չեն եղել, պահանջը ֆրանսիայից եղել է ազատ արձակել Մոնթե Մելքոնյանին:

1993-ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է  884-րդ բանաձևը, որտեղ պահանջվել է հայկական ուժերը դուրս բերել Զանգելանից, Հորադիզից և այլ գրավյալ տարածքներից:

2003- Հայաստանի օդային տարածքում ռուսաստանյան «ՄիԳ-29» ռազմական ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ վթարվել է, զոհվել է օդաչու Կոնստանտին Կարդաշը։

2005 –վախճանվել է  ազգագրագետ և դիվանագետ Յուրի Մկրտումյանը:

2006- գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի «Նաիրիտ» գործարանի տարածքում:

2008-Գալուստ Սահակյանը ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար:

2009-Հայաստանում արձանագրվել է «խոզի գրիպով» հիվանդացության դեպքեր:

2009-վախճանվել է  հայազգի նկարիչ և գրող Վահրիճ Բախչանյանը:

2010-Երևանի «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ գործարանից երթով հասել են Հայաստանի նախագահի նստավայր` պահանջելով վճարել չորս ամսվա աշխատավարձերը:

2014- Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է Պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Անձնակազմի բոլոր երեք անդամները զոհվել են։

2020- «Հետհաշվարկը սկսվել է». իրականացվել է երթ Փաշինյանի հրաժարականի պահանջով, փակվել է Աբովյան- Երևան ճանապարհը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1035 – վախճանվել է Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի թագավոր Կնուդ 1-ին Մեծը:

1784 — Օքսֆորդում օդ է բարձրացել շարլյեն (ջրածնով լցված օդապարիկ), իսկ օդ բարձրացած Ջեյմս Սադլերը դարձել է Բրիտանիայի առաջին օդաչուն:

1833 –ծնվել է  ռուս կոմպոզիտոր և քիմիկոս Ալեքսանդր Բորոդինը:

1840 – ծնվել է ֆրանսիացի քանդակագործ և գրաֆիկ, 19-րդ դարի ամենաականավոր քանդակագործներից մեկը հանդիսացող Օգյուստ Ռոդենը:

1847 —Էդինբուրգի համալսարանում Ջեյմս Սիմպսոնը ցուցադրել է աշխարհում առաջին անզգայացումը  քլորոֆորմով:

1860 —ստեղծվել է ԱՄՆ-ի առաջին գաղտնի ծառայությունը, որի գործը ի սկզբանե եղել է պայքարը դրամանենեգության դեմ:

1888 —ֆրանսիական Լիլլ քաղաքում տպագրիչների տոնի ժամանակ բանվորների երգչախբի կողմից առաջին անգամ հնչեցվել է  «Ինտերնացիոնալը»:

1903 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Կամիլ Պիսսարոն:

1906 —բրազիլացի օդաչու և գյուտարար Ալբերտո Սանթոս-Դյումոնը Փարիզում առաջին անգամ Եվրոպայում իրականացրել է  կառավարվող թռիչք աէրոպլանով:

1912- 482 տարվա օսմանյան տիրակալությունից հետո Հունաստանի Գեորգիոս 1-ին թագավորը իրականացրել է իր հաղթական մուտքը Սալոնիկ:

1918 - Ավստրիան դարձել է հանրապետություն:

1923– ընդունվել է ԽՍՀՄ պետական դրոշը:

1927 - Լև Տրոցկին հեռացվել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության շարքերից:

1929 – ծնվել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Գրեյս Քելլին:

1933-առաջին անգամ լուսանկարվել է ենթադրյալ Լոխ-Նեսի հրեշը:

1934 – ծնվել է ամերիկացի հանրահայտ հանցագործ Չարլզ Մենսոնը:

1935– ծնվել է ռուս հայտնի դերասանուհի Լյուդմիլա Գուրչենկոն:

1942– սկսվել է Գուադալկանալի ծովամարտը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանավոր մարտերից մեկն է:

1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Օրջոնեկիձե քաղաքի մոտ ավարտել է 6 օր տևած ճակատամարտը, որտեղ ջախջախվել է ուկրաինական խմբավորման 1-ին գերմանական տանկային բանակը:

1948 – ծնվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

1965– Մայամիից դուրս գալուց հետո  ամերիկյան SS Yarmouth Castle նավը վառվել և խորտակվել է, զոհվել են  92 մարդ, ևս 400-ը ստացել են լուրջ այրվածքներ:

1970– Պակիստանի Բենգալիա նահանգում տեղի ունեցած Բհոլա արևադարձային փոթորիկի հետևանքով տարբեր տվյալներով զոհվել են  300 000-500 000 մարդ:

1982- Յուրի Անդրոպովը դարձել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար:

1995 —սերբերը համաձայնվել են  սերբերի կողմից վերահսկվող վերջին խորվաթական շրջանը՝ Արևելյան Սլովենիան, հանձնել Խորվաթիային:

 1999 —ժայթքել է էկվադորում գտնվող Թունգուրախուա հրաբուխը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular