ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաշինգտոնյան հռչակագրի պատրանքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան քաղաքական դիսկուրսում Վաշինգտոնյան հռչակագիրը շարունակում է դիտվել որպես «խաղաղության ճանապարհ» ներկայացվող, սակայն իրականում վտանգավոր և անարդյունավետ փաստաթուղթ։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Փաստ»-ի հետ զրույցում ընդգծում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկացած խնդրահարույց հարցի դեպքում փորձում է արդարանալ այս հռչակագրով՝ վկայակոչելով, թե «Վաշինգտոնում նման բան չի պայմանավորվել»։ Այդուհանդերձ, ըստ փորձագետի, այս փաստաթուղթը ոչ միայն իրավական ուժ չունի, այլև որևէ կերպ չի կարող զսպել Ադրբեջանի ագրեսիան։

Սուրենյանցի խոսքով՝ «Ալմաթիի համաձայնագրի» վրա հիմնված վաշինգտոնյան հռչակագրում բացակայում են տարածքային հստակ պարամետրեր։ Սա ստեղծում է մանևրելու լայն դաշտ Բաքվի համար, որը տարբեր կերպ է մեկնաբանում դրա դրույթները՝ հատկապես «trip»-ի (տրանսպորտային միջանցքի) շահագործման պայմանների հարցում։ «Ալիևի ագրեսիվ օրակարգի ճանապարհին Վաշինգտոնի համաձայնագիրը ոչ միայն խոչընդոտ չէ, այլև կայունացնող գործոն լինել չի կարող»,- շեշտում է Սուրենյանցը։

Քաղաքագետը նկատում է, որ Դոնալդ Թրամփի միջնորդական ոճը՝ որը նա անվանում է «թրամփացում», ունի պրոպագանդիստական բնույթ։ Թրամփը հակամարտող կողմերի ղեկավարներին հրավիրում է իր մոտ, նրանցից պահանջում կամ խոստանում ինչ-որ բան, ապա իր ներկայությամբ կազմակերպում ստորագրություն, որը հետո որևէ գործնական հետևանք չի ունենում։ «Այսպես էր Վաշինգտոնյան հռչակագրի դեպքում ևս։ Այն ունի միայն ցուցադրական նշանակություն, իսկ հակամարտության խորքային պատճառները մնում են անփոփոխ։ Փաստաթղթում բացակայում են իրական մեխանիզմներ՝ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- ընդգծում է նա։

Սուրենյանցի գնահատմամբ՝ Փաշինյանը փորձում է Ալիևի առաջ կատարած զիջումները ներկայացնել որպես Վաշինգտոնի պահանջներ, բայց իրականում այդ հռչակագիրը որևէ ինստիտուցիոնալ արժեք չունի։ «Թրամփի գործոնի բացակայության պարագայում այն դառնում է ընդամենը պատմական միջադեպ՝ առանց քաղաքական հետևանքների։ Երբ Թրամփը այլևս նախագահ չլինի, այդ պայմանավորվածությունները պարզապես կկորչեն նրա հետ միասին»,- հավելում է քաղաքագետը։

Նա հիշեցնում է նաև Եգիպտոսում կայացած գագաթնաժողովի մի դրվագ, երբ Թրամփը մատնացույց էր արել Ալիևին՝ ասելով, թե հենց նրա համար է նախաձեռնել Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը։ «Փաստացի, Վաշինգտոնում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համաձայնություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պարզապես դեկորատիվ դերակատարում է ունեցել»,- ընդգծում է Սուրենյանցը։

Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ մասնավորապես Վաղարշապատի ավագանու առաջիկա ընտրություններին, Սուրենյանցը նշում է. «Դժվար է հստակ կանխատեսումներ անել, սակայն չեմ բացառում, որ Գյումրու սցենարը կարող է կրկնվել։ Հավանական է, որ ոչ մի ուժ չհավաքի 50+1 ձայն, և ընդդիմադիր ուժերից առավելագույն ձայներ ստացած թեկնածուն դառնա միասնական ընդդիմադիր քաղաքապետի թեկնածու»։

Վաշինգտոնյան հռչակագիրը, որի շուրջ իշխանությունը շարունակում է կառուցել իր «խաղաղության» հռետորաբանությունը, ըստ էության դառնում է արտաքին կախվածության և ներքին քաղաքական վախերի քող։ Սուրենյանցի դիտարկմամբ՝ այն ոչ թե խաղաղություն է բերում, այլ ընդամենը ժամանակավոր ստվեր՝ որի ներքո ավելի խորանում են տարածաշրջանային հակասությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular