ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


4 հանդիպում նույն դեսպանների հետ, նույն օրակարգով. ինչ է կատարվում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ չորս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ նույն մարդկանց ասելիքը նույն օրը հնչեր չորս տարբեր հանդիպումներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց դեսպաններին. Կառավարության կայքում, սակայն, այս մասին տեղեկություն չկար, իսկ վարչապետի ֆեյսբուքյան էջում միայն ռիլ էր հրապարակված, որին կից տեղեկություն չկար հանդիպման բովանդակության վերաբերյալ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ընդունեց նույն դեսպաններին:
Առանձին հանդիպմամբ ԵՄ նույն դեսպաններին խորհրդարանում ընդունեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Իսկ ՀՀ արտգործնախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դարձյալ հանդիպեց նույն դեսպանների հետ:

Պաշտոնական հաղորդագրությունները «ժլատ» էին այս առումով. «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Եվրոպական միության, ինչպես նաեւ Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների միջեւ ընդլայնվող երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի` հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացումը»:

Կարելի է ասել, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների օրակարգը գրեթե ամբողջությամբ նվիրված էր դիվանագիտական շփումներին:

Այս 4 հանդիպումները հասարակական եւ փորձագիտական շրջանակում առաջացրել են որոշակի մտահոգություններ։ Մասնավորապես, շրջանառվում են տեսակետներ, թե նման ակտիվ դիվանագիտական շփումները կարող են կապված լինել տարածաշրջանային նոր լարվածության եւ այն փաստի հետ, որ Խաղաղության հռչակագրի՝ օգոստոսի 8-ին ստորագրված դրույթներից որոշ կետեր վտանգված են Ադրբեջանի գործողությունների հետեւանքով. եւ այս ահազանգերը հնչեցնելու խնդիր ուներ իշխանությունը:

Այս կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ՝ պարզելու՝ արդյոք նույն օրն անցկացված բազմաշերտ հանդիպումները պայմանավորված են խաղաղության գործընթացի շուրջ առաջացած խնդիրներով։

Ռուբինյանը, սակայն, հերքեց հանրային դաշտում շրջանառվող մտահոգությունները՝ նշելով, որ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ շփումները սովորական են «Հանդիպումները պարբերական են, դրանք տեղի են ունեցել նաեւ նախկինում: Այստեղ որեւէ արտառոց կամ մտահոգիչ բան չկա»,- նշեց ԱԺ փոխնախագահը՝ ընդգծելով, որ խաղաղության օրակարգը մնում է կառավարության առաջնահերթությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular