ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեսպանների հետ ի՞նչ ունեն խոսելու․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․Օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչները երեկ հերթով ընդունել են ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպաններին: Ուշագրավ է, որ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն առանձին է ընդունել, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը` առանձին։ Սիմոնյանի հանդիպման հաղորդագրությունում ասված է․ «Հանգամանալից քննարկում է ծավալվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը եւ խորհրդարանական հարաբերությունների խորացմանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: Քննարկումների առանցքում են եղել ինչպես Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացն ու տարածաշրջանային զարգացումները»:

Սիմոնյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել նաեւ «Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին», իսկ Ռուբեն Ռուբինյանի ռելիզում գրված է․ «ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպանների հետ քննարկվել են Հայաստան-ԵՄ ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր: Հյուրերի խնդրանքով Ռ. Ռուբինյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ընթացքը»։ «Տպավորություն է, որ Դուք եւ Ալեն Սիմոնյանը խռով եք իրարից` ինչո՞ւ եք նույն մարդկանց հետ նույն օրը առանձին-առանձին հանդիպում»,- հարցրինք Ռուբինյանին։

«Բայց մենք տարբեր ձեւով ենք հանդիպում, չէ՞, Ալեն Սիմոնյանը՝ որպես ԱԺ նախագահ, ես` որպես փոխնախագահ կամ ՀՀ-Թուրքիա բանագնաց։ Կամ, օրինակ, Սարգիս Խանդանյանը որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, այնպես որ, չստացվեց․․․»,- ասաց նա: Նույն օրը դեսպանների նույն կազմը նաեւ Նիկոլ Փաշինյանի հետ է հանդիպել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 12․ 11․ 25 թ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular