ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշապատի ճակատագիրը՝ վարչական ռեսուրսների և ժողովրդի կամքի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղարշապատում՝ Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում, սպասվող ընտրությունները դարձել են ոչ թե տեղական ինքնակառավարման հարց, այլ ամբողջ պետական համակարգի դեմոկրատական դիմագծի քննություն։ Փաշինյանի վարչակազմը կենտրոնացրել է բոլոր ուժերը՝ փորձելով ցույց տալ, թե իբր քաղաքացիները աջակցում են իր քաղաքականությանը և առաջին հերթին՝ իր հակաեկեղեցական գծին։ Սակայն ինչպես միշտ, իշխանությունը դիմում է իր ամենահին մեթոդին՝ ճնշումների, կեղծ մեղադրանքների և վարչական ռեսուրսի չարաշահման միջոցով «հաղթանակ» ապահովելուն։

Անկախ դիտորդների տվյալներով՝ Վաղարշապատում ձևավորվել է կազմակերպված ընտրակաշառքի համակարգ՝ իշխող կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանի օգտին։ Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը, որը բացահայտորեն քարոզել է ՔՊ թեկնածուի օգտին, իր տան բակում կազմակերպել է «բարեգործական» ակցիա՝ սոցիալապես անապահով ընտանիքներին բաժանելով հումանիտար փաթեթներ։ Դատարանը նրա նկատմամբ կիրառել է տնային կալանք, սակայն սա ընդամենը մեկ դրվագ է այն մեխանիզմի, որով իշխող ուժը փորձում է վերահսկել ընտրողների կամքը։

Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը իշխանության համար ունի խորհրդանշական նշանակություն․ նա Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրված մարդ է, որի հիմնական առաքելությունն է վերահսկել հոգևոր կենտրոնի քաղաքական դաշտը և թույլ չտալ ընդդիմության ամրապնդում։ Սա նույն սխեման է, որը կիրառվեց նախկին քաղաքապետ Դիանայի դեպքում, ում կառավարման տարիներն ավարտվեցին կոռուպցիոն սկանդալներով ու դատական գործերով։ Այդպես էլ չիրականացվեցին այն խոստումները, որոնք տրվել էին ընտրություններից առաջ։ Նույն ճանապարհին է գնում նաև Մեխակյանը՝ արդեն նախընտրական փուլում ցուցադրելով անբարեխիղճ և հակաօրինական վարքագիծ։

Քարոզարշավի ընթացքում ՔՊ-ի թեկնածուն օգտագործում է համայնքի սոցիալական էջերը սեփական քարոզչության համար, իսկ տեղական հանձնաժողովների անդամները՝ օրենքի կոպիտ խախտմամբ, բացահայտորեն գործում են իշխող ուժի օգտին։ Ավելին՝ ֆիքսվել են նվերների բաժանման դեպքեր, որոնք ըստ օրենսդրության համարվում են ընտրակաշառք։ Միաժամանակ իշխանությունը ճնշում է ընդդիմադիր թեկնածուներին՝ սպառնալիքների և արհեստական մեղադրանքների միջոցով։

Այս ամենը վկայում է, որ իշխանությունը վախենում է ժողովրդական իրական կամարտահայտումից։ Փաշինյանի համար Վաղարշապատի՝ Էջմիածնի ընտրությունները ունեն ոչ միայն տեղական, այլև խորհրդանշական նշանակություն․ սա փորձ է ապացուցելու, թե իբր ժողովուրդը աջակցում է նրա քաղաքական գծին, որը տարիներ շարունակ ուղղված է եղել ազգային ինստիտուտների՝ առաջին հերթին Եկեղեցու, թուլացմանը։ Սակայն Գյումրիի պարտությունը ցույց տվեց, որ ժողովրդի համբերությունը սպառվել է։

Նոյեմբերի 16-ի ընտրությունները լինելու են վճռորոշ․ եթե իշխող ուժին հաջողվի պահպանել վերահսկողությունը Էջմիածնում, դա կդառնա նոր ռեպրեսիաների ազդակ՝ ուղղված եկեղեցու, հոգևորականների և բոլոր ընդդիմադիր ուժերի դեմ։ Բայց եթե ժողովուրդը կարողանա պաշտպանել իր քվեարկության ազատ իրավունքը, դա կլինի իշխանության՝ ամբողջ երկրով տարածված վարչական համակարգի խորտակման սկիզբը։

«Մեր Ձևով» շարժումը կոչ է արել քաղաքացիներին քվեարկել բոլոր այն թեկնածուների օգտին, ովքեր չեն ներկայացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Քվեարկեք բոլորի օգտին՝ բացի իշխանական թեկնածու Արգիշտի Մեխակյանից և նրա «Հանրապետություն» կուսակցության սպոյլեր թեկնածուից։ Ժողովրդի ուժը հենց այնտեղ է, որտեղ վախը մերժում է հնազանդությանը։

Վաղարշապատը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ՝ հավատալ սեփական քվեին, ոչ թե պարտադրված ընտրությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular