ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը գտել է իր սրտի եպիսկոպոսին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական քարոզչամեքենան շարունակում է կեղտոտ տեղեկություններ տարածել Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ փորձելով այդ կերպ պառակտում մտցնել եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների միջև։ Երեկ էլ տելեգրամյան ալիքը, որը սեքսուալ բնույթի տեսանյութեր էր տարածել՝ դրանք վերագրելով Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, գրառում է արել՝ պահանջելով վերջինիս հրաժարականը։ Ըստ էության՝ նման մեթոդներով փորձում են տպավորություն ստեղծել, թե Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ տեսանյութերը իբր տարածվել են ոչ թե քպականների, այլ հենց եկեղեցու ներսից։

Տեղեկություն տարածվեց, որ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի նախաձեռնությամբ 15 եպիսկոպոս պահանջել են կաթողիկոսի հրաժարականը, նաև պահանջել են կարգալույծ անել Արշակ Սրբազանին՝ հիմնավորելով, որ նրա մասնակցությամբ հրապարակված կադրերը անընդունելի են։ Մայր Աթոռից հերքում են, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջ է եղել, միևնույն ժամանակ հաստատում են, թե կաթողիկոսը Մայր Աթոռի դիվանապետին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար ստեղծել է հանձնախումբ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկները։

Եկեղեցում, իհարկե, կան որոշ եպիսկոպոսներ, որոնք ջանքեր են գործադրում Ամենայն հայոց կաթողիկոսից և նրա թիմից ազատվելու համար։ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի վերաբերյալ էլ բազմաթիվ տեղեկություններ են շրջանառվում, որ վերջինս սերտ կապեր ունի գործող իշխանությունների հետ, ավելին՝ հանդիսանում է իշխանության սրտի թեկնածուն կաթողիկոսի պաշտոնի համար։ Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը կարծես գտել է այն բարձրաստիճան կուսակրոն հոգևորականին, որին կարող է փոխանցել Լուսավորչի գահը՝ Վեհարանը գրոհելուց հետո։ Թե ինչ զարգացումներ տեղի կունենան՝ առայժմ հայտնի չէ, բայց փաստն այն է, որ իշխանությունները ամեն ինչ անելու են եկեղեցին կործանելու ուղղությամբ, և ցանկացած հոգևորական, որն այս իրավիճակում գործում է Փաշինյանի նարատիվներին համապատասխան, հենց Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող գործակալ է։

Արա Ստեփանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular