ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում մեծ մասշտաբով նշվել է Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի տարեդարձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 8-ին Բաքվում մեծ մասշտաբով նշվել է Ադրբեջանի լիակատար հաղթանակի երկրորդ տարեդարձը 2020-2023 թվականների Ղարաբաղյան պատերազմում։ Այս հակամարտությունը, որը հայտնի է նաև որպես «Երկրորդ Ղարաբաղյան պատերազմ», ավարտվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարմամբ, որը 30 տարի գոյություն ուներ Հայաստանի իրավասության ներքո, գրում է bbc.com–ը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա հյուրերը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, մասնակցել են Բաքվի գլխավոր հրապարակում անցկացված ռազմական շքերթին։ Հրապարակով անցել են ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումների շարասյուները, ցուցադրվել են ժամանակակից տանկեր, զրահատեխնիկա, հեռահար հրթիռային համակարգեր և հրետանի։

Շքերթին մասնակցել են նաև Պակիստանի զինված ուժերի ստորաբաժանումները և Թուրքիայի նախագահական գվարդիայի արարողակարգային գնդի գումարտակը։ Շքերթի ավարտին քաղաքի վրայով թռել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքեր և թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ հրապարակում հավաքվել են հազարավոր հանդիսատեսներ։ Շատերը վանկարկել են. «Ղարաբաղը Ադրբեջան է» և «Նահատակները երբեք չեն մահանում, հայրենիքը անբաժանելի է»։

«Իմ սիրելի եղբայր Էրդողանը աջակցել է Ադրբեջանին Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի առաջին ժամերից։ Նրա «Ադրբեջանը միայնակ չէ» խոսքերը դարձան ուղերձ ամբողջ աշխարհին։ Ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա այդ աջակցությունը», - իր ելույթում հայտարարել է Ալիևը։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը հաղթանակ է տարել, քանի որ «երկիրը երեք տասնամյակ աշխատել է իր հողերը վերադարձնելու, ուժեղ տնտեսություն, անկախ արտաքին քաղաքականություն և ժամանակակից բանակ կառուցելու համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular