ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևն ասել է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց պատմական հողեր «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 3-ի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք վիճահարույց հայտարարություններ է արել Հայաստանի վերաբերյալ, այդ թվում անդրադառնալով ժամանակակից Հայաստանի տարածքին այն մասին, որ ադրբեջանցիները «պետք է վերադառնան իրենց պատմական հողեր», գրում է sovanews.tv–ն։

Նախորդ նմանատիպ հայտարարությունների համեմատ տոնի փոքր-ինչ փոփոխությամբ Ալիևն ասել է, որ վերադարձը պետք է տեղի ունենա «ոչ թե տանկերով, այլ մեքենաներով» և որ այդ հեռանկարը «չպետք է վախեցնի Հայաստանի ժողովրդին կամ պետությանը»։
Այնուամենայնիվ, Ալիևի ելույթում հնչած այլ դիտողությունները զայրացրել են որոշ հայերի, ովքեր այդ մեկնաբանությունները համարել են հայկական տարածքի նկատմամբ Ադրբեջանի ևս մեկ անուղղակի պահանջ։ Մասնավորապես, Ալիևը հայտարարել է, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ ժամանակակից Հայաստանի այն տարածքներ վերադարձը հեշտացնելու համար, որոնք նախկինում բնակեցված էին ադրբեջանցիներով՝ մինչև Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին ուղեկցող զանգվածային էթնիկ զտումները և բնակչտության փեղհանումը։ «Բավական է նայել 20-րդ դարի սկզբի ցարական Ռուսաստանի կողմից հրատարակված քարտեզներին, որպեսզի տեսնեք, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գտնվող տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունի։ Սևանա լիճը այդ քարտեզների վրա չկար։ Գոյչա լիճն է այդ քարտեզների վրա, ինչպես նաև մեր կողմից օգտագործվող մյուս բոլոր պատմական ադրբեջանական տեղանունները», - ասել է Ալիևը։

Այնուհետև նա կրկնել է ադրբեջանական կողմի տարածված ռևանշիստական պատմությունը նշելով, որ «Ցարական Ռուսաստանը [...] մի ժամանակ հայեր է բերել Իրանից և Արևելյան Անատոլիայից [ներկայիս Թուրքիա] և բնակեցրել [Լեռնային Ղարաբաղի] հողերում բնակչության էթնիկ և կրոնական կազմը փոխելու համար»։ Այս պատմությունը բազմիցս է օգտագործվել  որոշ ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հաստատելու կեղծ պնդումները, որ հայերը Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդ չեն, և որ նրանց ժողովրդագրական գերիշխանությունը տարածաշրջանում Ռուսական կայսրության կողմից մշակված միտումնավոր ծրագրի մի մասն է կամել։ Ի պատասխան՝ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ այդ դիտողությունները վկայում են անցյալում արմատավորված պատմության մասին։ «Եթե մենք բավականաչափ հետ գնանք անցյալ, մի պահ մենք իսկապես չենք տեսնի Սևան անունը հին քարտեզների վրա։ Դրա փոխարեն մենք կտեսնենք Գեղամա ծովը կամ Գեղարքունիքի ծովը [նկատի ունենալով լճի հին հայկական անվանումները]։ Եվ մենք չենք տեսնի նաև Ադրբեջանը։ Բայց հետ գնալու իմաստ չկա. մենք պետք է առաջ շարժվենք։ Սա է օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը», - գրել է նա անդրադառնալով Ալիևի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին։ Այդ հանդիպման հիմնական արդյունքներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումն էր, այլ ոչ թե պաշտոնական ստորագրումը, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանն ուղղված այլ միջոցառումները։ Ավելի ուշ նաև Փաշինյանն է մեկնաբանել Ալիևի նոյեմբերի 4-ի հայտարարությունները նվազեցնելով նրանց տարածքային պահանջները, պնդելով, որ նա պարզապես նշել է անունները այնպես, ինչպես դրանք գրված էին Ռուսական կայսրության հին քարտեզների վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular