ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոս է դարձել Գարեգին 2-րդը. պատմության այս օրը (11 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Անգոլա՝  Անկախության օր, Լեհաստան՝ Անկախության օր, Լատվիա՝ Լաչփլեսիսի օր, ԱՄՆ՝ Վետերանների օր, Բելգիա և Ֆրանսիա՝ Հաշտեցման օր, Չինաստան՝ Ամուրիների օր, Բելգիա՝ Կանանց օր, Գերմանիա և Նիդերլանդներ՝

Փառատոնի առաջին օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1762– ծնվել է աստվածաբան, լեզվաբան-բառարանագիր, թարգմանիչ, Մխիթարյան միաբանության խորհրդական Մկրտիչ Ավգերյանը:

1797 –ծնվել է  թարգմանիչ, եկեղեցական և մշակութային գործիչ Գևորգ Հյուրմյուզյանը։

1920-հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական զորքերը վերսկսել են ռազմական գործողությունները Քալթաղչայի և Ագինի ուղղությամբ և ստիպել հայկական զորքերին նահանջել դեպի Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա երկաթուղին, պատերազմի ավարտը փաստացի որոշվել է, հայկական բանակը ցանկություն չի ունեցել կռվել, դասալքությունը հասել է հսկայական չափերի։

1920 –վախճանվել է բուսաբան Գևորգ Ազնավուրը։

1923 –ծնվել է տեսաբան ֆիզիկոս Միքայել Տեր-Միքայելյանը։

1933 –ծնվել է ջութակահար և դիրիժոր Զարեհ Սահակյանցը։

1949 –ծնվել է խորհրդային և ռուսաստանյան քաղաքագետ և վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանը։

1959 – ծնվել է ֆրանսահայ ճարտարապետ Միշել Մոսեսյանը։

1961- ծնվել է հաղորդավար և մեկնաբան Արթուր Կիրակոսյանը։

1981 –վախճանվել է հայազգի խորհրդային երաժշտագետ Գեորգի Խուբովը։

1983– վախճանվել է կոմպոզիտոր և դաշնակահար, հայ մեծագույն երաժիշտներից մեկը հանդիսացող Առնո Բաբաջանյանը:   

1999-Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոս է դարձել Գարեգին 2-րդը։

2003- Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացված «Ազգային գրականությանը ազգային պաշտպանություն» խորագրով հեռուստամարաթոնի ընթացքում է հանգանակվել է ավելի քան 100 հազար դոլար: 

2008-Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեկ տարվա ազատազրկման է  դատապարտել Վարդգես Գասպարիին:

2015 –վախճանվել է թատերագետ, թատերագիր Լևոն Մութաֆյանը։

2019-Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Աբրահամ քահանա Պետոյանին:

2020- Արցախի հողերը հանձնելու դեմ հանդես եկող բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ, փակվել է  Բաղրամյան պողոտան: Ազգային ժողովի դարպասները, որոնք թավշյա հեղափոխությունից հետո բացվել էին քաղաքացիների համար, զոդելով փակել են:

2021-Կապան- Գորիս ճանապարհին ադրբեջանցիների դրված մաքսակետում  սկսել են մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1312 —վախճանվել է պարսիկ բանաստեղծ-սուֆիստ, Մավլեվի սուֆիստական օրդենի հիմնադիր Սուլթան Վալադը։

1493- ծնվել է ֆիզիկոս, բուսաբան, ալքիմիկոս և աստղագետ Պարացելսը։

1579 –ծնվել է  ֆլամանդացի նկարիչ Ֆրանս Սնայդերսը։

1821– ծնվել է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Դոստոևսկին:

1831 —մահապատժի է ենթարկվել ամերիկացի ստրուկ, 1831 թվականին Վիրջինիայում տեղի ունեցած ստրուկների ապստամբության ղեկավար Նաթ Տերները։

1837 —Ռուսաստանում սկսել է գործել առաջին երկաթուղին, որը կապել է Սանկտ-Պետերբուրգը Ցարսկոյե Սելոյի հետ։

1842 —Պիլզենում առաջին անգամ ստեղծել են նոր գարեջրի տեսակ՝ Պիլզեները։

1843 —Դանիայում առաջին անգամ հրատարակվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Անճոռնի ճուտիկը» հեքիաթը։

1889– Վաշինգտոնը դարձել է ԱՄՆ-ի 42-րդ նահանգը։

1917– Ռուսաստանում վերացվել են կոմս և բարոն ազնվական տիտղոսները:

1918– Անտանտի երկրների և Գերմանիայի միջև կնքված հրադադարի պայմանագրով ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:

1936 —Անգլիայում աշխարհում առաջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է եղանակի տեսությունը։

1937 —ճապոնա-չինական պատերազմի ժամանակ ճապոնական բանակը գրավել է Շանհայը։

1942 –ավարտվել է «Անտոն» օպերացիան, նացիստական Գերմանիայի և Իտալիայի բանակները առանց լուրջ դիմադրության օկուպացրել են դեռևս չօկուպացված Վիշինյան Ֆրանսիայի տարածքը, ավարտվել է Ֆրանսիայի օկուպացումը։

1962 –ծնվել է  ամերիկացի դերասանուհի, նախկին մոդել Դեմի Մուրը։

1974– ծնվել է ամերիկացի կինոդերասան Լեոնարդո ԴիԿապրիոն («Տիտանիկ», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Հանգուցյալները»):

1974 —նույն օրը իրարից անկախ աշխատող երկու ամերիկյան փորձարարների խմբեր հայտարարել են նոր էլեմենտար մասնիկի հայտնագործման մասին, որը հետագայում ստացել է  մեզոն անվանումը։

1975– Անգոլան անկախացել է Պորտուգալիայից:

1983 - համացանցում հայտնվել է համակարգչային վիրուսի առաջին նախատիպը, կալիֆորնիացի ուսանող Ֆրեդ Կոենը հաջողությամբ ավարտել է իր կուրսային աշխատանքը՝ համակարգչային այնպիսի ծրագրի՝ վիրուսի ստեղծումը, որը ունակ է ինքնաբազմանալ և տարածվել համացանցով։

2004– վախճանվել է Պաղեստինի նախագահ Յասեր Արաֆաթը։

2016 —վախճանվել է խորհրդային և ռուսական ֆիզիկոս-տեսաբան, ակադեմիկոս Լեոնիդ Կելդիշը։

2022 —Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ուկրաինական բանակը մտել է Խերսոն քաղաք և Դնեպրի ամբողջ աջ ափը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular