ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անգամ Բաքվում են սկսել կասկածել Փաշինյանի վերընտրվելուն. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր, թե Վաշինգտոնում Ադրբեջանը Փաշինյանին քարտ բլանշ տվեց, որ խաղաղության կեղծ քարոզով 2026-ին վերարտադրվի, հետո կատարի իր պահանջները, սակայն ՔՊ-ում խոսում են, որ անգամ Բաքվում են սկսել կասկածել նրա վերընտրվելուն, ուստի ուզում են հնարավորինս շուտ ստանալ իրենց ուզածը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «4 անկլավների վերադարձի հարցն իր ուշադրության կենտրոնում է»։ Փաշինյանն արձագանքեց․ «Սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ Իրականում, սա Տիգրանաշենը զիջելու անոնս է, որ վտանգ կառաջանա, որ Վայոց ձորն ու Սյունիքը մի օր կարող են կտրել Հայաստանից: Իսկ Արծվաշենի վերադարձը ոչինչ չի տալու, քանի որ այն հնարավոր չէ բնակեցնել։

Փաշինյանը, իհարկե, խոստացել էր այդ գործարքն անել 26-ի ընտրություններից հետո, քանի որ հասկանում է, որ Տիգրանաշենը հանձնելուց հետո վերարտադրվելու իր շանսերը զրոյանալու են, սակայն եթե Բաքվում երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դնեն, հնարավոր է՝ իշխանությունը հապճեպ արտահերթ ընտրությունների գնա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular