Ով է «Բալի» հյուրանոցի մոտ մահացած տղամարդը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում՝ «Բալի» հյուրանոցային համալիրի մոտ, վրարերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։