ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանավորը բղավել է և գրպանից հանելով ածելին՝ հարձակվել ծառայողի վրա. նոր մանրամասներ «Արմավիր» ՔԿՀ-ի դեպքից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. կալանավորն ածելիով փորձել է կտրել քրեակատարողական ծառայության աշխատակցի պարանոցը։ Փորձը կանխել է ՔԿՀ մեկ այլ աշխատակից, ինչի հետևանքով վնասվել է վերջինիս ձեռքը։ Տեղեկությունն այսօր հաստատեցին նաև Քրեակատարողական ծառայությունից։  Հասարակայնության և լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը փոխանցեց, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում. «ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, հերթափոխի հանձնում-ընդունում կատարելու նպատակով, մտել են մասնաշենքի հերթական խուցը, որտեղ միայնակ պահվում էր կալանավորված անձ Ս. Խ.-ն: Հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ խցում՝ կողապահարանի մեջ, թաքցված է դատապարտյալին տրամադրվող ծածկոցը: Երբ ծառայողը ցանկացել է վերցնել այն, կալանավորված անձը բղավել է, ցուցաբերել ագրեսիվ վարքագիծ, չի ենթարկվել իրականացվող օրինական գործողություններին: Դեռ ավելին՝ Ս. Խ.-ն անսպասելի գրպանից հանել է մեկանգամյա օգտագործման ածելին և հարձակվել ծառայողի վրա: Նրա հարձակումը ծառայողների կողմից կանխվել է ֆիզիկական ուժի կիրառմամբ՝ ձեռքերը ոլորելու միջոցով, որի ընթացքում կալանավորված անձի ձեռքից վերցրել են ածելին: Այս գործողությունների ժամանակ անվտանգության բաժնի ծառայողներից մեկը ձախ նախաբազկի հատվածում ստացել է մարմնական վնասվածք»։

Քրեակատարողական ծառայողին ցուցաբերվել է բուժզննություն, իսկ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Factor TV-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 454-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ). «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular