ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր տարածաշրջանային արկածախնդրություն՝ ԱՄՆ քավորությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արևմուտքը շարունակում է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականությունը և, կրկին, ոչ թե իր ուժերով, այլ հետխորհրդային տարածքի երկրներին օգտագործելով։ Հայաստանին ու Ադրբեջանին վաշինգտոնյան հռչակագիր պարտադրելով՝ Դոնալդ Թրամփն օրերս Սպիտակ տանն ընդունել է Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների՝ Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդների հետ։ Հանդիպումը նպատակ ունի ընդլայնել ԱՄՆ ազդեցությունը ռեսուրսներով հարուստ այս տարածաշրջանում, որը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի ազդեցության գոտի, իսկ վերջերս էլ գրավում է նաև Չինաստանի ուշադրությունը։

Դոնալդ Թրամփը նշել է, որ Կենտրոնական Ասիան «չափազանց հարուստ տարածաշրջան» է, և ԱՄՆ-ն ցանկանում է ամրապնդել գործընկերությունն այս երկրների հետ։ Իսկ գլխավոր առաջնահերթությունը կարևորագույն հանքանյութերն են․ ԱՄՆ-ն ցանկանում է ընդլայնել և ապահովել իր մատակարարման շղթաները։

Բնականաբար, Թրամփը չի շրջանցել իր անունով կոչված ճանապարհը․ ասել է, թե այդ ճանապարհը կխթանի առևտուրը և հույս է հայտնել, որ Կենտրոնական Ասիայի երկրները ևս կկարողանան տնտեսական օգուտներ քաղել այս ճանապարհից։ «Այդ պատմական համաձայնագիրը ներառում է նոր «Թրամփի ուղու» կառուցումը։ Այն իսկապես հրաշալի նախագիծ է, նրանք դա իմ անունով են կոչել, գնահատում եմ դա, դա իրականում մեծ գործ է»,– ընդգծել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ-ը չի էլ թաքցնում, որ նպատակը հեռվից հեռու տարածաշրջանի կոմունիկացիաների վերահսկողությունն է՝ այդկերպ կապելով թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի ու Չինաստանի ձեռքերը։ Նախկինում Հայաստանը, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի երկրները չէին էլ մտածի նման հարված հասցնել ՌԴ շահերին, իսկ այժմ՝ օգտվելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, Մոսկվայի խիստ զբաղվածությունից ու որոշակի թուլացումից՝ գործուն ջանքեր են գործադրում ռուսական ազդեցությունը զրոյի հասցնելու համար։ Ամեն դեպքում սա արկածախնդիր մոտեցում է և կարող է հաջողել, եթե ՌԴ-ն պարտություն կրի ուկրաինական ճակատում։ Իհարկե, Վաշինգտոնը ոչինչ չի կորցնում, բայց հաջողելու դեպքում շահում է ամեն ինչ։ Իսկ նախկին խորհրդային պետությունները կարող են չհաջողել, և հետևանքներն էլ ողբերգական են լինելու։

Վիկա Բաղինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular