ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անմարդաբնակ բնապատկերներ. ինչպիսի՞ն է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կողմից վերագրավվելուց հետո երկու տարի անց»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կտրելով կանաչ ժապավենը բացել է Լաչինի օդանավակայանը։ Դա 2021 թվականից ի վեր Բաքվի կողմից էթնիկ հայերից վերագրավված տարածաշրջանում բացվող երրորդ օդանավակայանն էր։ Երեք օդանավակայաններն էլ գտնվում են միմյանցից հարյուր կիլոմետրից պակաս հեռավորության վրա և գործնականում չեն օգտագործվում, գրում է azattyq.org–ը։

Տարածաշրջանի գրեթե ամբողջ բնակչությունը՝ ավելի քան 100,000 էթնիկ հայ, լքել է այդ հողերը Բաքվի կողմից մի շարք ռազմական հարձակումների հետևանքով։ Հիշեցնենք, որ պատմականորեն Լեռնային Ղարաբաղը բնակեցված է եղել հիմնականում էթնիկ հայերով։ ԽՍՀՄ փլուզումից հետո այն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։ 

Ներկայումս Բաքուն հայտարարել է 1980-ականների վերջին բռնկված առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ փախած ադրբեջանցիների «մեծ վերադարձի» մասին։ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը և դրա հարակից տարածքները խրված են լայնածավալ շինարարության մեջ։ Սակայն Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում բացվող նոր օբյեկտների լուսանկարներում, որոնք հրապարակվում են Ալիևի վարչակազմի կողմից, երևում են արարողություններին մասնակցող մարդկանց փոքր խմբեր։ Ընդ որում տարածաշրջանի օդային լուսանկարները ցույց են տալիս զարմանալիորեն լքված վայրեր։
Ադրբեջանցի տնտեսագետ Թողրուլ Վալիևը azattyq.org ռադիոկայանին պատմել է, որ Բաքուն պնդում է, որ 30,000-ից 40,000 ադրբեջանցի է վերադարձել տարածաշրջան, սակայն ըստ նրա տարածքում տեղաշարժի խիստ սահմանափակումների պատճառով «դժվար է իմանալ ճշգրիտ տվյալներ»։ Մատեո Չիվիլլինին այն քիչ արևմտյան լրագրողներից մեկն է, ով այցելել է այդ տարածքներ: Իտալացին Լեռնային Ղարաբաղից ռեպորտաժ է պատրաստել 2024 թվականի ապրիլին Կլիմայի գագաթնաժողովից առաջ պաշտոնական այցի ժամանակ։ Չիվիլլինին պատմել է, որ շրջագայության ժամանակ լրագրողներն անցել են մի քանի անցակետերով, որտեղ նրանց փաստաթղթերը «մանրամասն ստուգվել են»։ Նա տարածաշրջանում տիրող մթնոլորտը նկարագրել է որպես «սյուրռեալիստական, մի փոքր դեստոպիկ»։ «Ես զարմացա նրանից, թե որքան քիչ մարդիկ են այնտեղ ապրում», - նշել է նա։ Չիվիլլինին նաև «ճանապարհին տեսել է ընդամենը մի քանի մեքենա»։ «Կար հստակ անհամապատասխանություն շինարարության մասշտաբների և տեղական կարիքների միջև», - հավելել է նա։

Առաջին ղարաբաղյան պատերազմից փախած ադրբեջանցիներին առաջարկվել է պետական ֆինանսավորմամբ բնակարաններ պայմանով, որ նրանք մշտապես տեղափոխվեն ապրելու վերագրավված տարածքներ, բայց շատերը նշում են, որ վերադարձի հիմնական խոչընդոտը տարածաշրջանում աշխատատեղերի բացակայությունն է։ Ըստ կառավարության Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում վերակառուցման և վերաբնակեցման համար նախատեսվում է ծախսել մոտ 19.5 միլիարդ դոլար։ Սակայն տնտեսագետ Վելիևը կարծում է, որ այդ լայնածավալ շինարարությունը մասամբ «նավթադոլարները վերաբաշխելու» միջոց է։ «Նախկինում դրանք գնում էին Բաքու,- ասել է նա,- իսկ հիմա գնում են Ղարաբաղ»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular