ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը նոր զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցին անդրադառնալով՝ Փաշինյանը տասնյակից ավելի գրառումներ և տեսանյութեր էր արել, որոնցից առանձնահատուկ ուշադրության արժանի է մեկը։ Նա հայտարարել էր, թե «սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»։ Փաստերը վկայում են, որ Ադրբեջանը գեթ 1 քմ հող չի վերադարձրել, ավելին՝ Բաքվի խոսույթը վկայում է, որ առանց առավելագույնը պոկելու՝ նա որևէ քայլ չի անի այս ուղղությամբ։ Իսկ սա այն նույն սահմանազատումն է, որի հետևանքով Հայաստանը կկորցնի Տիգրանաշենը, Հայաստան–Իրան միջպետական ճանապարհի կարևոր կտոր, Ազատամուտից խոշոր կտորներ, Ոսկեպարից մի մեծ հատված, Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհի այլ տարածքներ։

Այս պարագայում, բացառապես Արծվաշենի վերաբերյալ նման հայտարարություններ անելով՝ Փաշինյանը փորձում է պարզապես մոլորեցնել հանրությանը՝ Ադրբեջանին նոր զիջումներ տրամադրելու համար։ Իհարկե, Արծվաշենն իր տարածքով հավասար է բոլոր վերը նշված անկլավային տարածքներին, բայց և՝ գտնվելով Ադրբեջանի տարածքում՝ այնպիսի հատվածում, որտեղ մուտքը Հայաստանի համար մատչելի չի լինելու։ Եվ ըստ էության, Հայաստանին երկար չի հաջողվելու պահպանել այդ տարածքը, նույնիսկ եթե լավագույն դեպքում հնարավոր լինի այն հետ ստանալ Ադրբեջանից։

Իր այս հայտարարությամբ՝ Փաշինյանը ֆոն է ստեղծում, որ Արծվաշենի հնարավոր ենթադրյալ վերադարձի դիմաց նոր զիջումներ իրականացնի Ալիևին։ Ի դեպ, մասնագետները նշում են, որ այսպես կոչված անկլավների վերադարձի որևէ իրավական հիմնավորում գոյություն չունի, անգամ նույն Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ դրանց տակ որևէ իրավական հիմնավորում չկա։ Եվ նրա հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան թոզ փչոց հանրության աչքին։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո էլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարել է, թե նրանց «վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքում եղել է թոկ՝ Հայաստանի Հանրապետությունը մոտակա ծառից կապելու համար»։ «Ղարաբաղի մեր ժողովուրդը կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի ՀՀ-ում։ Ճիշտ է, սա ծավալուն, բայց և մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց մենք այն շարունակելու ենք իրագործել»,– ասել է Փաշինյանը՝ փաստացի ինքն էլ կրկին մոլորեցնում է հանրությանը՝ ուրիշներին մեղադրելով դրա մեջ։ Այս հայտարարությունները պետք է հատկապես հիմա առանձնակի ուշադրություն և հանրային քննարկումներ առաջացնեն՝ թույլ չտալու Փաշինյանի հերթական դավաճանությունը։

Անի Թանդիլյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular