ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ նոյեմբերի 9-ի համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոյ․ Այսօր ձգտեք ամուր կանգնած մնալ ձեր տեսակետների վրա, և շրջապատի մարդիկ ստիպված կլինեն ընդունել դրանք: Նշանի իգական ներկայացուցիչներին այսօր առավել բնորոշ է ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտության պակասը: Երեկոյան անսպասելի հյուրեր կունենաք, որոնք էապես կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նրանց հետ շփումները նոր տեղեկություններ կտան ձեզ և հոգևոր նոր լիցքեր կհաղորդեն:

Ցուլ. Այսօր դուք հակված եք ավելի շուտ ղեկավարվելու տրամաբանությամբ ու սթափ դատողությամբ, քան՝ զգացմունքներով ու ենթագիտակցությամբ: Մի կողմից դա դրական արդյունքի է հասցնում, մյուս կողմից էլ՝ խանգարում է ձեզ համար կարևորություն ներկայացնող մարդկանց հետ հարաբերություններում: Ամենայն հավանականությամբ հրապուրիչ առաջարկություն կստանաք, այդ թվում և՝ ազդեցիկ մարդկանցից:

Երկվորյակ. Հանդիպումներն ու գործնական բանակցությունները բավական բեղմնավոր են անցնում: Բացառված չէ, որ գտնեք այնպիսի գործընկերներ, ում հետ համագործակցությունը էապես կբարձրացնի ձեր կենսամակարդակը: Կարևոր գործոն կլինի նաև ձեր անձնական հմայքը: Ցավոք, չեք կարողանա խուսափել մտերիմների հետ տարաձայնություններից, ինչի գլխավոր պատճառը, թերևս, ձեր կողմից ցուցաբերված նրբանկատության պակասն է:

Խեցգետին. Ցանկալի չէ հեռու գնացող պրոֆեսիոնալ պլաններ կազմելը. շուտով կստանաք նոր տեղեկություններ, որոնք կստիպեն դրանցում փոփոխություններ մտցնել: Միանգամայն հավանական է ռոմանտիկ զարգացում ստացող ծանոթություն: Դա է նաև պատճառը, որ ձեր տրամադրությունը օրվա ընթացքում կփոփոխվի սովորականից ավելի հաճախակի: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են ինչպես բարոյապես սատարելու, այնպես էլ՝ գործնական օգնություն ցույց տալու:

Առյուծ․ Պրոֆեսիոնալ ոլորտում կծագեն փոքրիկ խնդիրներ, որոնք դուք հեշտությամբ կհարթեք: Ժամանակին ընդունած ճիշտ որոշումը ձեզ կօգնի ամրապնդել դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու հարգանքը: Ռոմանտիկ ոլորտում ողջունելի կլինի ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը. գտեք պահը՝ մի ինչ-որ հաճելի անակնկալ անելու, դա էլ’ ավելի զգացմունքային կդարձնի ձեր ժամադրությունը:

Կույս. Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է գերիշխել հաշվարկի տարրը: Դա կարող է հաջողություն ունենալ բիզնեսում, սակայն անձնական ոլորտում տեղին չի լինի: Երեկոյան աչքի կընկնեք խոհարարական նորամուծություններով: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների համար պատեհ առիթ կստեղծվի ստանալ ազդեցիկ անձի հովանավորությունը:

Կշեռք․ Հեշտ են ստացվում նոր ծանոթությունները, իսկ այսօր սկսած հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ՝ անձնական, կլինեն երկարատև ու լուրջ, իհարկե՝ եթե դուք դա ցանկանաք: Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար դուք ի վիճակի եք օգտվելու ամենատարբեր մեթոդներից, ընդ որում՝ դրսևորում եք անմնացորդ համառություն: Ստեղծված իրավիճակում ձեր հակառակորդները չեն կարողանա խոչընդոտել ձեզ:

Կարիճ. Բավական վտանգավոր կլինի խառնել անձնական և գործնական հարաբերությունները: Ձեր մտքով անգամ չպետք է անցնի ծառայողական սիրավեպ սկսել: Եթե չեք ցանկանում անհեթեթ իրավիճակներում հայտնվել, ապա հրաժարվեք սիրախաղի մտքից: Մարդը, ում դուք ավանդաբար վստահում էիք, կարող է կանգնել ձեր հանդեպ ոչ բարեկամական մղումներ ունեցողների կողքին:

Աղեղնավոր. Այսօր դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք, ինչը ձեզ մեծ հաճույք կպատճառի: Ձեր հասցեին անվերջ հնչում են հաճոյախոսություններ, ընդ որում՝ միանգամայն անկեղծ: Հանկարծ շանս է ստեղծվում հարթել հարաբերությունները մի մարդու հետ, ում հետ երկար ժամանակ չէր ստացվում լեզու գտնել: Բավական մեծ է ռոմանտիկ հրապույր սկսելու հավանականությունը, իսկ առաջացած համակրանքն էլ շատ արագ կվերածվի լուրջ զգացումների:

Այծեղջյուր․ Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա, փոխադրամիջոցներ գնել: Ցավոք, ձեր հաջողությանը նախանձողները ձեր դեմ որոգայթներ կլարեն, և դուք պետք է շատ խորաթափանց լինեք՝ նրանց ջրի երես հանելու համար: Մտերիմների հետ հարաբերություններում ուրախալին անորոշությունների, չհասկացվածության բացակայությունն է, ինչը ձեր շփումներին լիակատար ներդաշնակություն կհաղորդի:

Ջրհոս․ Օրը հարմար է ուղևորությունների համար, որոնք կարող են ռոմանտիկ երանգներ ստանալ: Դա կանդրադառնա թե գործնական, և թե անձնական բնույթի բոլոր հարաբերությունների վրա: Ձեր մտերիմների հետ շփումներում նախընտրելի է անկեղծությունը. այսօր կարող եք անթաքույց արտահայտել ձեր տագնապներն ու մտահոգությունները: Վստահ եղեք՝ դիմացինները ձեզ կպատասխանեն նույն անկեղծությամբ:

Ձկներ. Այսօր, ինչպես երբեք, լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումները, զվարճությունները: Հնարավոր է ոչինչ չպարտավորեցնող, սակայն անչափ հաճելի ծանոթություն՝ հետաքրքիր զարգացումներով: Նշանի ծնող ներկայաուցիչներին այսօր աստղերը խորհուրդ են տալիս հատկապես ուշադիր ու հոգատար լինել երեխաների հանդեպ: Ժամանակ գտեք ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև՝ հյուրեր ընդունելու համար:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular