ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալանել են «Ինտերի» ֆուտբոլիստի տունը

ՍՊՈՐՏ

Թալանել են Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» եւ Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի առանձնատունը Բերգամոյի մոտ գտնվող Կաստելի Կալեպիո քաղաքային ավանում։ Գողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ի երեկոյան, երբ 26-ամյա ֆուտբոլիստն «Ինտերի» կազմում մասնակցել է Ղազախստանի «Կայրաթի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի տնային հանդիպմանը (2:1)։

Չորս դիմակավորված անձ մի քանի րոպեում հասցրել է Բաստոնիի տանից տանել թանկարժեք զարդեր, ժամացույցներ եւ բրենդային պայուսակներ եւ հեռանալ մինչեւ ոստիկանների եւ պահակների տեղ հասնելը։ Առանձնատանն այդ պահին ոչ ոք չի եղել։ Ոստիկանությունը սկսել է հետաքննություն։

Բաստոնին «Կայրաթի» դեմ խաղում մնացել էր պահեստայինների նստարանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular