ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հավատքի ճնշման վտանգավոր սահմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արևմտյան մամուլը վերջապես արձագանքեց այն, ինչի մասին Հայաստանում վաղուց էին խոսում․ Հայ Առաքելական Եկեղեցին դարձել է քաղաքական ճնշման թիրախ։ Բրիտանական Daily Express պարբերականը գրում է, որ աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում՝ Հայաստանում, կրոնական ազատությունը գտնվում է լուրջ վտանգի տակ։ Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, բանտարկել մի շարք հոգևորականների և սահմանափակել եկեղեցու դերը հասարակական կյանքում։

Բրիտանական խորհրդարանի ներկայացուցիչ լորդ Ջեքսոնը հատուկ ընդգծել է․ «Խորապես անհանգստացնող է, որ աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում հավատացյալներին բանտարկում են իրենց հավատքը պաշտպանելու համար։ Քրիստոնյաները պետք է ազատ լինեն իրենց հավատքը ապրելու մեջ՝ առանց ձերբակալության կամ սպառնալիքի»։

Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ հայ ժողովրդի միավորող ուժը․ Հայաստանի բնակչության շուրջ 97 տոկոսը իրեն նույնացնում է եկեղեցու հետ։ Սա վկայում է, որ ժողովրդի հոգևոր ինքնությունը չի կարող փոխվել ոչ քարոզչությամբ, ոչ էլ քաղաքական ճնշմամբ։

Սակայն այս գործընթացը սահմանափակված չէ միայն հոգևորականների դեմ ուղղված քայլերով։ Հոգևոր արժեքներին աջակցող և եկեղեցուն սատարող մարդկանց նկատմամբ ևս իրականացվում են բացահայտ ճնշումներ։ Այդ համատեքստում առանձնահատուկ խորհրդանշական է բարերար Սամվել Կարապետյանի դեպքը։ Տարիներ շարունակ նա եղել է Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային կրթական և մշակութային ծրագրերի գլխավոր հովանավորներից մեկը։ Նրա աջակցությամբ կառուցվել ու վերանորոգվել են տասնյակ եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կենտրոններ։

Այսօր Սամվել Կարապետյանը արդեն մի քանի ամիս է՝ անազատության մեջ է։ Արևմտյան զեկույցներում նրա կալանավորումը ներկայացվում է ոչ թե որպես սովորական քրեական գործ, այլ որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում՝ ուղղված եկեղեցուն և ազգային արժեքներին աջակցող խավի դեմ։ Սա այն եզակի դեպքերից է, երբ բարերարությունը՝ հոգևոր ժառանգության պահպանման նպատակով, ներկայացվում է որպես «մեղք» իշխանության աչքում։

Ակնհայտ է, որ իշխանության նպատակն է թուլացնել այն բոլոր կենտրոնները, որոնք ձևավորում են հասարակական ինքնուրույն մտածողություն և ազգային համախմբում։ Հետևաբար, ճնշումները գործադրվում են ոչ միայն հոգևորականների, այլև գործարարների, համայնքային ղեկավարների և հասարակական գործիչների նկատմամբ, որոնք մնում են եկեղեցու կողքին։

Հայաստանում այսօր տեղի ունեցողը սովորական վեճ չէ եկեղեցու և պետության միջև։ Սա խորքային պայքար է՝ հավատքի և գաղափարական դատարկության միջև։ Երբ պետությունը պատերազմ է հայտարարում իր ժողովրդի հոգևոր հիմքերին ու նրա պաշտպաններին, այն կորցնում է իր բարոյական լեգիտիմությունը։

Եկեղեցու դեմ պայքարը, ի վերջո, ժողովրդի դեմ պայքար է։ Իսկ երբ իշխանությունը հարվածում է այն մարդկանց, ովքեր իրենց գործով և հավատքով կառուցում են պետությունը՝ ինչպես Սամվել Կարապետյանը, դա նշանակում է, որ պատերազմ է հայտարարված ոչ թե անհատներին, այլ՝ ազգային ինքնությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular