ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է նորագույն Tor-M2E զենիթահրթիռային համակարգեր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվում ռազմական շքերթի փորձի ժամանակ ցուցադրվել են նորագույն զենքերը։ Դրանց թվում էին նաև ռուսական Tor-M2E զենիթահրթիռային համակարգերը, գրում է 1.ru–ն։

Հիշեցնենք, որ Tor-M2E-ն բոլոր եղանակներին հարմարեցված, կարճ հեռավորության տակտիկական ՀՕՊ համակարգ է։ Դրա խոցման գոտին մինչև 15 կմ հեռավորության վրա է, իսկ բարձրության վրա մինչև 10 կմ է։

Բաքվի փողոցներով շրջել են նաև չինական HQ-9B ՀՕՊ համակարգերը՝ 250-300 կմ հայտարարված հեռահարությամբ և մինչև 14 Մախ արագությամբ 8-10 թիրախ միաժամանակ խոցելու հնարավորությամբ ։ Բացի այդ, Բաքվում նկատվել են արդիականացված «Շիլկա»-ների բելառուսական տարբերակները և զրահապատ բեռնատարներ՝ Տատրաներ բազային զենքի կայաններով։

Հիշեցնենք, որ Ռոստեխը հայտարարել է, որ կօգնի համաշխարհային մասշտաբով առաջադեմ ռուսական ռազմական տեխնիկայի տարածմանը, որը և նկատվում է:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular