ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում էթնիկական զտումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում․ պատմության այս օրը (08 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ուրբանիզմի համաշխարհային օր, Ռադիոլոգիայի համաշխարհային օր․ ՈՒՀԱ-ի միջազգային օր, Ղրղզստան՝ Պատմության և նախնիների հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912– տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բացումը:

1914 – ծնվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

1918 – ծնվել է հայ խորհրդային կոմպոզիտոր, դաշնակահար և երաժիշտ Գայանե Չեբոտարյանը:

1932 – ծնվել է բուսաբան Վլադիսլավ Աղաբաբյանը:

1949 – ծնվել է համաճարակաբան, գիտնական Սիրանույշ Աղաջանյանը:

1968 – ծնվել է քաղաքական և պետական գործիչ Արթուր Բաղդասարյանը:

1969 – ծնվել է քանդակագործ Տիգրան Հովումյանը:

1987– վախճանվել է դրամատուրգ, թատերագետ, դերասան Արարատ Բարսեղյանը:

2000 - Ֆրանսիայի սենատն ընդունել է 1915 թվականի հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

2004- Գորիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ-ի տնօրեն:

2008- ձերբակալվել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը:

2012-կայացել է Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը, նախատեսվել է այն շահագործման հանձնել 5 տարվա ընթացքում:

2013- մեղադրանք է առաջադրվել Շանթ Հարությունյանին՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար։

2016- հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայտարարվել է Շուշին ադրբեջանցիների կողմից վերջանականորեն գրավելու մասին:

2021- Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի նախաձեռնած հանրահավաքը, որի ավարտին ընդունվել է հայտարարություն:

2023-Արցախում էթնիկական զտումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

30 –ծնվել է  Հռոմի կայսր Ներվան:

1280 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա Ալբերտ Մեծը:

1519– իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը մտել է Տենոչտիտլան:

1520 –սկսվել է ստոկհոլմյան արյունային բաղնիքը՝ մասսայական մահապատիժները: 3 օրվա ընթացքում դանիական թագավոր Քրիստիան 2-րդի հրամանով որպես հերետիկոսներ մահապատժի են ենթարկվել հարյուրավոր մարդիկ՝ այդ թվում եպիսկոպոսներ, պետական ծառայողներ, մեծահարուստներ և այլն:

1622 – ծնվել է Շվեդիայի թագավոր Կառլ 10-րդ Գուստավը:

1656– ծնվել է անգլիացի աստղագետ և երկրաֆիզիկոս Էդմունդ Հալեյը, որի անունով անվանվել է Հալեյի գիսավորը:

1674– վախճանվել է անգլիացի բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ Ջոն Միլթոնը:

1793 - Լուվրն առաջին անգամ հասարակության համար բացվել է որպես ազգային գեղարվեստական թանգարան:

1832 –ծնվել է  վրացի գրող, իրավաբան և քաղաքական գործիչ  Իլյա Ճավճավաձեն:

1889– Մոնտանան դարձել է ԱՄՆ-ի 41-րդ նահանգը:

1895 —էլեկտրականության հետ փորձեր կատարելիս Վիլհելմ Ռենտգենը հայտնաբերել է ճառագայթներ, որոնց անվանել է  X-ճառագայթներ, հետագայում գիտնականները այդ ճառագայթները վերանվանել են նրա անունով՝ ռենտգենյան ճառագայթներ:

1903 – Հոլլանդիայում հայտնագործել են էլեկտրասրտագիրը՝ էլետրոկարդիոգրաֆը:

1916 – ծնվել է խորհրդային հայտնի դերասան Զինովի Գերդտը:

1923 —Մյունխենում տեղի է ունեցել «գարեջրային ապստամբությունը», որի ժամանակ Գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը փորձել է զավթել իշխանությունը:

1935– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ալեն Դելոնը:

1946 – ծնվել է հոլանդացի նախկին ֆուտբոլիստ մարզիչ Գուս Հիդինքը:

1953-վախճանվել է ռուս արձակագիր և բանաստեղծ Իվան Բունինը:

1961– եթեր է հեռարձակվեց ՈՒՀԱ-ի (Ուրախների և Հնարամիտների ակումբ) առաջին հաղորդումը:

1998- վախճանվել է ֆրանսիացի կինոդերասան Ժան Մարեն:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular