ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջուկային զենքի գործոնի հետագիծը ժամանակակից միջազգային հարաբերություններում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգը գտնվում է ռազմավարական անկայունության և ուժի հավասարակշռության հիմնովին վերափոխվող փուլում, որտեղ միջուկային գործոնը կրկին դառնում է գերտերությունների մրցակցության և գլոբալ անվտանգության ճարտարապետության կենտրոնական տարրը։

Վերջին ամիսների զարգացումները, մասնավորապես Ռուսաստանի կողմից միջուկային ներուժ ունեցող նոր սպառազինական համակարգերի փորձարկումները և Միացյալ Նահանգներում միջուկային փորձարկումների վերսկսման մասին որոշումները, ազդանշան են այն մասին, որ միջազգային համայնքը մտնում է ռազմավարական հակամարտության և հզորության ցուցադրման նոր, անհամեմատ վտանգավոր շրջան։

Չնայած ներկայիս փուլը որոշակիորեն բնութագրվում է Սառը պատերազմի ժամանակաշրջանի տրամաբանության վերադարձով, սակայն այն արդեն տեղի է ունենում շատ ավելի բարդ տեխնոլոգիական և աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում։ Ու այս գործընթացը պետք է դիտարկել նաև միջազգային համակարգի կառուցվածքային փոփոխությունների, հզորության բաշխման նոր լոգիկայի և անվտանգության ընկալման փոխվող պարադիգմաների շրջանակում։

Ռուսաստանի Դաշնությունը վերջին շրջանում իրականացրել է մի շարք փորձարկումներ, որոնք ցույց են տալիս նրա միջուկային «տրիադայի» արդիականացման ծրագրերի ակտիվ փուլի անցումը, որը ներառում է հիպերձայնային հրթիռային համակարգերի, ստորջրյա անօդաչու սարքերի և նոր սերնդի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումները, որոնք նախագծված են հատուկ միջուկային մարտագլուխներ տեղափոխելու համար։ Ընդ որում, այս զարգացումների էությունը ոչ թե պարզապես ռազմական արսենալի քանակական աճն է, այլ որակապես նոր տեխնոլոգիական լուծումների ներդրումը, որոնք նպատակ ունեն անգործունակ դարձնել հակառակորդի հրթիռային պաշտպանության համակարգերը։

ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ամերիկյան հրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը Եվրոպայում, Վաշինգտոնի կողմից ռազմավարական զենքերի հսկողության մի քանի հիմնարար պայմանագրերից միակողմանի դուրս գալը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի սրումը և Արևմուտքի կողմից պատժամիջոցների ռեժիմի ընդլայնումը Մոսկվայում ստեղծել են ռազմավարական անվստահության մթնոլորտ և համոզվածություն, որ միակ ճանապարհը՝ ընդդիմանալու ամերիկյան ռազմական և քաղաքական ճնշմանը, ուժեղ և արդիական միջուկային զենքի պահպանման մեջ է։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ երկիրը պատրաստ չէ ընդունելու ռազմավարական անհավասարակշռությունը, և որ Մոսկվան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պահպանելու իր անվտանգությունը և ռազմավարական փոխզսպման ունակությունները։ Այս տրամաբանության մեջ միջուկային զենքը դիտվում է ոչ միայն որպես պաշտպանական միջոց, այլ նաև որպես քաղաքական գործիք, որը թույլ է տալիս Ռուսաստանին պահպանել իր՝ գերտերության կարգավիճակը, ապահովել իր շահերը հետխորհրդային տարածքում և կանխել Արևմուտքի ռազմական միջամտությունը այն տարածաշրջաններում, որոնք Մոսկվան համարում է իր ազդեցության գոտի։

Այսպիսով՝ միջուկային ներուժով նոր սպառազինական համակարգերի փորձարկումները ունեն ոչ միայն ռազմատեխնիկական, այլ նաև խոր քաղաքական և հոգեբանական նշանակություն։ Դրանք ուղղված են ուղերձ հղելու թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանի ներքին լսարանին՝ ցույց տալով, որ երկիրը պահպանում է իր ռազմավարական ուժը և կարող է արդյունավետ պատասխան տալ ցանկացած արտաքին մարտահրավերի։

Միացյալ Նահանգների պատասխան քայլերը, ներառյալ միջուկային փորձարկումների վերսկսման մասին որոշումները, արտացոլում են Վաշինգտոնի աճող մտահոգությունները ռազմավարական հավասարակշռության վերաբերյալ և ցանկությունը՝ վերահաստատել իր միջուկային ներուժի առավելությունները։ Դեռևս Սառը պատերազմի ավարտից հետո Միացյալ Նահանգները դադարեցրել էր լայնածավալ միջուկային փորձարկումները՝ ստորագրելով Համապարփակ միջուկային փորձարկումների արգելման պայմանագիրը, չնայած այն հանգամանքին, որ այս պայմանագիրը երբեք չի վավերացվել ամերիկյան Սենատի կողմից։ Այնուամենայնիվ, տասնամյակների ընթացքում Վաշինգտոնը պահպանել է միջուկային զենքի արսենալի անվտանգությունը և արդյունավետությունը հիմնականում համակարգչային մոդելավորման և լաբորատոր փորձարկումների միջոցով։

Բայց այժմ, երբ Ռուսաստանը և Չինաստանը ակտիվորեն զարգացնում են իրենց միջուկային ունակությունները և փորձարկում են նոր տեխնոլոգիաներ, երբ հին պայմանագրերի ռեժիմը փլուզվում է, և երբ արձանագրվում են ռազմավարական միջավայրի արագ փոփոխություններ, ամերիկյան ռազմավարական համայնքում աճում է համոզվածությունը, որ անհրաժեշտ է վերսկսել փորձարկումները՝ ապահովելու միջուկային զենքի արսենալի արդյունավետությունը, գործի դնելու նոր տեխնոլոգիաներ և ուղարկելու հստակ ուղերձ Մոսկվային և Պեկինին, որ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել իր ռազմավարական շահերը և պահպանել միջուկային փոխզսպման մարտավարությունը։

Այս զարգացումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ միջազգային հարաբերությունների համակարգը արդեն իսկ բնութագրվում է խոր անվստահությամբ, ռազմավարական մրցակցությամբ և բազմաթիվ հակամարտությունների սրացումով։

Միջուկային զենքի դերի վերաիմաստավորումը ժամանակակից միջազգային հարաբերություններում արտացոլում է նաև ավելի խորը փոփոխություններ հզորության բնույթի և միջազգային կարգի ընկալման մեջ։ Սառը պատերազմի ավարտից հետո կարճ ժամանակահատվածում, երբ տիրապետում էր լիբերալ միջազգայնացման լավատեսությունը, շատերը հավատում էին, որ միջազգային համագործակցությունը, տնտեսական փոխկախվածությունը և միջազգային ինստիտուտների ուժեղացումը աստիճանաբար կնվազեցնեն ռազմական ուժի նշանակությունը և կստեղծեն ավելի խաղաղ և կանխատեսելի աշխարհակարգ։ Միջուկային զենքը այս տեսլականում դիտվում էր որպես անցյալի մնացորդ, որը աստիճանաբար կդառնա ոչ կարևոր նոր միջազգային իրականության համար։ Բայց քսանմեկերորդ դարի իրական զարգացումները ցույց տվեցին, որ միջուկային ուժի գործոնը ոչ միայն չի դադարել լինել միջազգային հարաբերությունների կարևորագույն տարր, այլև այն լրացուցիչ աշխարհաքաղաքական նշանակություն է ձեռք բերել, երբ փոխզսպումը, հավասարակշռությունը և ռազմավարական հակակշռումը մնում են այն հիմնական տրամաբանական մոտեցումները՝ ձևավորելով պետությունների վարքագիծը։

Ավելին, բազմաբևեռ աշխարհում, որտեղ մեծ տերություններ մրցում են ազդեցության և ռեսուրսների համար, միջուկային զենքը դառնում է անգամ կարգավիճակի գործիք, որը սահմանում է, թե որ պետությունն է գերտերություն և որ պետությունն է, որ ունի ազդեցություն համաշխարհային մակարդակի որոշումների կայացման գործընթացներում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարումv

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular