ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի զավթողական ծրագիրը նորից թափ է հավաքում Ադրբեջանում։ Մինչ ՀՀ գործող իշխանությունները փորձում են խուսանավել «միջանցք» բառից, աուձախ էլ համոզում են, թե խաղաղության դարաշրջանը վրա է հասել, Ադրբեջանում իսկապես լուրջ քայլեր են արվում իրենց հակահայկական ծրագիրը առաջ մղելու համար։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է՝ եթե Հայաստանն օպերատիվ կերպով միջանցքի բացման մասին որոշում չկայացնի, Ադրբեջանը ստիպված կլինի ուժով մաքրել միջանցքի տարածքը, իսկ հետո խիստ երաշխիքների ներքո այն հանձնել Ռուսաստանի կամ ԱՄՆ վերահսկողությանը՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի կամ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնագրերի համաձայն։ Հասանգուլիևը նշել է, որ Հայաստանը փորձում է հարևանների հետ հաղորդակցությունները բացել իր համար շահավետ պայմաններով, բայց չնայած Նախիջևան տանող ճանապարհի մշտական քննարկումներին, իրական քայլեր դեռևս չի ձեռնարկում։

Ադրբեջանական ՀԿ-ներից մեկի ղեկավար, պրոֆեսոր Ֆուադ Մամեդովն էլ Ադրբեջանի կառավարության ֆինանսավորմամբ Բաքվում կազմակերպված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, թե ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստանի մարդու հիմնարար իրավունքների հարց է, և իրենք պետք է առավել ակտիվ աշխատեն այս ուղղությամբ։

Ադրբեջանում ուժգնացող միտումները մտահոգել են նաև «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանին։ «Պաշտոնապես հայտարարել են, որ 2026 թվականի բյուջեով ավելացնելու են ֆինանսավորումը, առավելություն կտան այն ՀԿ-ներին, որոնք արտասահմանում Ադրբեջանի թեմայով համաժողովներ, միջոցառումներ կանեն, ինչպես նաև կներգրավեն օտարերկրյա կառույցներ»,– նշել է նա։ Օրերս հայտնի դարձավ, որ «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը ակտիվորեն ֆինանսավորվում է Ալիևի վարչակազմի կողմից։ Պաշտոնական Բաքուն չի հրաժարվում Հայաստանը ծնկի բերելու իր մտադրությունից, իսկ Փաշինյանն ու իր թիմը հետուղականորեն թուլացնում են Հայաստանը։

Նելլի Ազատյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular