ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի նոր սահմանադրության տեքստն այս պահին մշակման ակտիվ փուլում է։ Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Վերջինս հարցազրույցում խոսել է նոր սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխություններից, որոնք հիմնականում կապված են իշխանության թևերի ապակենտրոնացման, զսպման ու հավասարակշռման սկզբունքների հետ։ Ըստ Գալյանի՝ խնդիր են դրել մի շարք ոլորտներում ուժեղացնել Ազգային ժողովի լիազորությունները։ «Արդեն որոշում ունենք նաև ինչ-որ առումով փոխել ընտրությունների կարգը։ Առաջին ընտրությունների պարագայում որոշում ենք կայացրել հրաժարվել կայուն մեծամասնության սկզբունքից, այսինքն՝ կայուն մեծամասնությամբ խորհրդարան ձևավորելու սկզբունքից, և դա թողնել երկրորդ ընտրություններին, եթե առաջին ընտրությունների արդյունքներով չի հաջողվում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով ձևավորել խորհրդարան»,– մանրամասնել է Գալյանը։

Խոսելով Ազգային ժողովին ավելի լայն լիազորություններ տալու որոշման մասին՝ Գալյանը նշել է, որ սահմանադրական հանձնաժողովի կողմից քննարկվել է հարցը՝ կապված կառավարության անդամների ընտրության հետ։ Որոշում է կայացվել կառավարության անդամների և՛ ընտրության, և՛ անվստահություն հայտնելու գործընթացում Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներին տալ դերակատարում։ Նրա խոսքով՝ այդ պարագայում, օրինակ, կառավարության անդամի թեկնածուի վերաբերյալ ԱԺ համապատասխան հանձնաժողովը կկարողանա տալ խորհրդատվական եզրակացություն՝ բաց նիստում հարցեր ուղղելով տվյալ թեկնածուին։

Նախարարը, իհարկե, չի նշել, որ նոր սահմանադրությունն առաջիկա ընտրությունների վրա չի ազդի, նույնիսկ եթե հանրաքվեն կայանա ԱԺ ընտրությունների հետ զուգահեռ։ Ըստ այդմ՝ Փաշինյանը առաջիկա ընտրություններն էլ անցկացնելու է գործող սահմանադրության դրույթներով, իսկ առաջարկվող առաջադեմ փոփոխությունները, լավագույն դեպքում, կարող են կիրառվել հաջորդ ընտրությունների համար։

Մեր տեղեկություններով՝ Գալյանն ու իր գլխավորած հանձնաժողովը շտապում են, որպեսզի սահմանադրական հանրաքվեն անցկացնեն հենց ԱԺ ընտրությունների հետ, որպեսզի հաջողվի ապահովել անհրաժեշտ մասնակցություն և անցկացնել Ադրբեջանի պահանջները։ Հակառակ դեպքում իշխանության համար լուրջ հետևանքներ կլինեն։

Մելինե Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular