ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղաղության պատրանքի տակ՝ վտանգավոր լռություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում իշխանությունը շարունակում է իր քարոզչական գիծը՝ ներկայացնելով խաղաղությունը որպես արդեն կայացած փաստ։ Սակայն իրականությունը, ինչպես ցույց է տալիս վերջին ամիսների զարգացումները, շատ ավելի բարդ ու վտանգավոր է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը հանրությանը փորձում են համոզել, որ պատերազմը վերջնականապես անցյալում է, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե ամեն շաբաթ հրապարակավ կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Փաստացի՝ այն, ինչ մեր իշխանությունը փորձում է ներկայացնել որպես խաղաղության խոսույթ, վերածվել է լռության քաղաքականության՝ այն դեպքում, երբ Բաքուն ակտիվորեն պատրաստվում է նոր ագրեսիայի։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «ՓԱՍՏ»-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները ոչ միայն չեն պաշտպանում երկրի շահերը, այլև հաճախ ակամայից նպաստում են Ալիևի քարոզչությանը.
«Նրանք ՀՀ շահը պաշտպանելու ունակ չեն, դա փաստ է, բայց կարիք չկա անել այնպիսի անհարկի ու վտանգավոր համեմատություններ, որոնք փաստացի նորմալ են դարձնում Ադրբեջանի զավթողական խոսույթները։ Եթե չեն կարող պատշաճ արձագանքել, գոնե թող լռեն։ Դա ավելի գնահատելի կլինի»,- ընդգծել է Հայրապետյանը։

Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն արդեն դուրս են եկել դիվանագիտական շրջանակներից․ դրանք բացահայտ ուղղված են Հայաստանի սուվերեն տարածքներին։ Ալիևը խոսում է «պատմական ադրբեջանական հողերի» մասին՝ ներառելով Սյունիքը, Տավուշը և անգամ Երևանը։ Այդ ամենը ուղեկցվում է պետական քարոզչությամբ, որն արդեն դարձել է ինստիտուցիոնալացված քաղաքական գիծ։ Հայրապետյանի դիտարկմամբ, եթե նման խոսույթները ժամանակին չկանխվեն, դրանք անխուսափելիորեն կվերածվեն նոր ագրեսիայի՝ ինչպես դա եղավ Արցախի դեպքում։

Թեև փորձագետը ներկայում ռազմական գործողությունների անմիջական վտանգ չի տեսնում, նա -զգուշացնում է՝ Ադրբեջանի կողմից հստակ նախապատրաստական գործընթաց է ընթանում, որը կարող է ցանկացած պահի վերածվել հարձակման։ Հատկապես մտահոգիչ է այն, որ հայկական կողմը շարունակում է թուլացնել իր պաշտպանական համակարգը՝ հանուն «խաղաղության օրակարգի» ցուցադրական պահպանումի։

Տաթևիկ Հայրապետյանը շեշտել է նաև, որ ԱՄՆ միջնորդությունը՝ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ, կարող էր դառնալ Ալիևին զսպելու իրական գործիք, սակայն Երևանը կրկին մսխում է այդ հնարավորությունը․
«Թրամփը այն ղեկավարն է, ումից Ալիևը զգուշանում է։ Սա պետք է օգտագործել Ալիևին զսպելու համար։ Փոխարենը իշխանությունները զբաղված են ներքին հակասություններ սրելով՝ եկեղեցու դեմ արշավով, բանակի թուլացմամբ, հասարակության պառակտմամբ։ Արդյունքում՝ ոչ միայն խաղաղություն չենք ունենում, այլև կորցնում ենք այն նվազագույն լծակները, որոնք կարող էին մեզ պաշտպանել»։

Այս համատեքստում նույնիսկ գերիների հարցը մնում է չլուծված, ինչը վկայում է, որ իշխանությունը չի կարողանում իր առջև դրված նվազագույն ազգային խնդիրները լուծել՝ անկախ արտաքին հովանավորների աջակցությունից։

Հայաստանը կանգնած է լռության վտանգավոր գնի առաջ։ Երբ խաղաղության պատրանքը դառնում է պետական քաղաքականություն, իսկ ազգային ինքնապաշտպանության բնազդը՝ «հին մտածողության մնացորդ», պատերազմը դառնում է ժամանակի հարց։ Խաղաղությունը չի հաստատվում լռությամբ կամ զիջումներով, այն հաստատվում է ուժով, արժանապատվությամբ և ազգային գիտակցությամբ։ Իսկ եթե իշխանությունը չի խոսում, խոսելու է Ալիևը՝ մեր տարածքների մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular