ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շրի Lանկայի գերագույն դատարանը արգելել է Շրի Լանկայից փիղ ուղարկել Հայաստանի կենդանաբանական այգուն. պատմության այս օրը (06 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Պատերազմների և ռազմական հակամարտությունների ժամանակ արտաքին միջավայրի շահագործման կանխարգելման համաշխարհային օր, Մարդու կողմից սպանված կենդանիների հիշատակի համաշխարհային օր, Դոմինիկյան Հանրապետություն, Տաջիկստան և Թաթարստան՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Կիևի ազատագրման օր, Ֆինլանդիա՝ Շվեդական մշակույթի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1807 – ծնվել է Անիի հայերից սերած լեհ բանաստեղծ Կարոլ Անտոնևիչը:

1866 – ծնվել է բանաստեղծ, դրամատուրգ Վահան Միրաքյանը:

1877–ռուս թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում ռուսական զորքերը գրավել են Կարսը:

1911 – ծնվել է օպերային և կամերային բարիտոն երգիչ Պավել Լիսիցյանը:

1920- հայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ:

1921– Հայաստանի և Վրաստանի միջև կնքվում է պայմանագիր, համաձայն որի Ախալքալաքն ու նրա գավառը անցնում են Վրաստանին:

1944 – ծնվել է հեռուստահաղորդավար Ստեփան Քիրեմիջյանը:

1945 – ծնվել է գրող և դիվանագետ Սևդա Սևանը (Ֆրանսուհի Բահչեջյան):

1961- վախճանվել է մեծանուն դերասան Հրաչյա Ներսիսյանը:

1962 – վախճանվել է իրավաբան, հասարակական, քաղաքական գործիչ Գրիգոր Չուբարյանը:

2006-Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը, որը Հայաստանի անկախության առաջին տարիներին վերանվանվել էր «Այրարատ» և գործում էր որպես տոնավաճառ, կրկին վերանվանվել է հին անվամբ և սկսել է գործել որպես առևտրամշակութային կենտրոն:

2007- Շրի Lանկայի գերագույն դատարանը արգելել է Շրի Լանկայից փիղ ուղարկել Հայաստանի կենդանաբանական այգուն:

2012-Փոթի նավահանգստի աշխատակիցների գործադուլի արդյունքում  դադարեցվել են  բեռնափոխադրումները Հայաստան:

2018-«Արժեքների հեղափոխության» փորձից հինգ տարի անց Շանթ Հարությունյանը համաներմամբ ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։ 

2019-ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է իրականացրել Կրթության նախարարության շենքի մոտ: Մասնակիցները պահանջել են նախարարի հրաժարականը, ինչի պատճառը նախարարության մի շարք որոշումներն են, մասնավորապես այն, որ բուհական ծրագրերում «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները դարձել են ոչ պարտադիր:

2023- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, ազատ է արձակվել, քանի որ ԿԸՀ որոշմամբ դարձել է պատգամավոր։  

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1494 – ծնվել է օսմանյան 10-րդ սուլթան Սուլեյման 1-ինը:

1772 – ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Հոնիական ծովի Պատրիակոս նեղուցում տեղի է ունեցել ծովամարտ Օսմանյան Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև:

1814 —ծնվել է բելգիացի երաժշտական գործիքների ստեղծող Ադոլֆ Սաքսը, որը հորինել է սաքսաֆոնը:

1825 – ծնվել է իտալացի քրեաբան և ֆիզիկոս Չեզարե Լոմբրոզոն:

1860 - Միացյալ նահանգների 16-րդ նախագահ է ընտրվել հանրապետական Աբրահամ Լինքոլնը:

1851 —ծնվել է ամերիկացի լրագրող Չարլզ Հենրի Դոուն, որը հանդիսանում է Dow Jones & Co ընկերության համահիմնադիր և Արդյունաբերական պալատի Դոու-Ջոնս ինդեքսի հեղինակ:

1858 —ծնվել է ֆրանսիացի նկարիչ-կարուկատուրիստ Կարան դը Աշը (իսկական անունը էմմանուել Պուարե):

1861– ծնվել է կանադացի սպորտի մարզիչ, բասկետբոլի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:

1869– տեղի է ունեցել «ամերիկյան ֆուտբոլ» խաղի առաջին հանդիպումը:

1887 —հիմնադրվել է շոթլանդական «Սելտիկ» ֆուտբոլային ակումբը:

1893– վախճանվել է ռուս մեծ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական քննադատ Պյոտր Չայկովսկին:

1913 - Հարավային Աֆրիկայում հանքափորների երթը գլխավորելու ժամանակ ձերբակալվել է Մահաթմա Գանդին:

1943- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  խորհրդային զորքերը գեներալ Նիկոլայ Վատուտինի գլխավորությամբ վերագրավել են Կիևը:

1967 —շահագործման է հանձնվել ըստ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի կլասիֆիկացիայի Ռազմածովային ուժերի ստրատեգիական նշանակության ստորջրյա հրթիռային առաջին սուզանավը:

1973 –ծնվել է  վրացի քաղաքական և ռազմական գործիչ Իրակլի Օքրուաշվիլին:

1987– ծնվել է սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը:

1995 —լույս է տեսել «Queen»  խմբի վերջին ալբոմը Ֆրեդդի Մերկուրիի մասնակցությամբ:

2004 —Ֆրանսիան և Կոտ դը Իվուարը փոխադարձ ավիահարվածներ են իրականացրել:

2005-Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական արդյունքների համաձայն  Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցությունը:

2012 - Բարաք Օբաման երկրորդ անգամ ընտրվում է Միացյալ նահանգների նախագահ:

2020 —վախճանվել է ռուս խորհրդային գրող–երկիծաբան, հեռուստահաղորդավար և դերասան Միխաիլ Ժվանեցկին:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular