ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալ Սևանի շուրջ. ինչո՞ւ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները չկարողացան լռել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ անել Ալիևի հետ, երբ նա շարունակում է խանգարել Փաշինյանին, որն ամբողջ ուժով փորձում է համոզել հայ հասարակությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հանկարծակի խաղաղություն, սեր և փոխըմբռնում է հաստատվել։

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առթիվ ելույթ ունենալով՝ Ալիևը կրկին ցուցադրեց ադրբեջանական «խաղաղասիրության» յուրօրինակ նմուշ. «Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով… Բավական է նայել XX դարի սկզբին ցարական Ռուսաստանի կազմած քարտեզները՝ համոզվելու համար, որ ներկայիս Հայաստանի տարածքում տեղանունների մեծ մասը ադրբեջանական ծագում ունեն։ Այդ քարտեզներում չկա Սևան անունով լիճ։ Կա Գյոյչա լիճ, և այնտեղ արտացոլված են բոլոր պատմական տեղանունները, որոնք մենք օգտագործում ենք։ Այդ քարտեզները ոչ թե մենք ենք կազմել, այլ ցարական Ռուսաստանը։ Այն նույն ցարական Ռուսաստանը, որը ժամանակին հայերին Իրանից և Արևել յան Անատոլիայից վերաբնակեցրեց մեր Ղարաբաղյան հողերում՝ փոխելու տարածաշրջանի էթնիկ և կրոնական կազմը։ Այսինքն՝ այդ քարտեզները հիմնված են պատմական իրողությունների վրա»։

Պարզապես պատկերացրեք՝ նրանք արդեն հավակնում են Սևանին։ Իսկ նման հայտարարություններ Ալիևը մշտապես է անում։ Ընդ որում, նրա խոսքը դեռ մեղմ է՝ համեմատած թիմակիցների հետ, որոնք նույնիսկ չեն թաքցնում ցեղասպանության կրկնության պատրաստակամությունը։

«Ադրբեջանական Սևանի» մասին հայտարարությունն այնքան լկտի էր, որ նույնիսկ Փաշինյանի մերձավորներն ու կողմնակիցները չկարողացան անտեսել այն։ Առջևում ընտրություններ են, և այդ շրջանում ցանկալի է դուր գալ ընտրողներին։ Իսկ եթե հանկարծ հաջողվի դուր գալ ավելի շատ, քան «խաղաղության դարաշրջանի» պատանդ դարձած Փաշինյանը, որը չի կարող ճիշտ գնահատել իր գործընկեր Ալիևի խոսքերը, ապա՝ ավելի լավ։ Այդպես էլ Ռուբինյանն ու Սիմոնյանը ինչ-որ պոպուլիստական բան «շշնջացին»՝ ի պատասխան Ալիևի, ինչի համար ադրբեջանական պաշտոնյաներն ու մեդիան վիրավորվեցին և սկսեցին հիշեցնել, որ նրանց գործը ադրբեջանական ցանկությունները հայ ժողովրդի համար «փաթեթավորելն» է, ոչ թե «թագավորի» հետ վիճելը։

Սկանդալը հասունացավ, և Ալիևի հայտարարությունները «ադրբեջանական Սևանի» մասին, այնուամենայնիվ, հասան լայն հանրությանը՝ այն հանրությանը, որին Փաշինյանի քարոզչությունը ջանասիրաբար «պաշտպանում» է Ալիևի ագրեսիվ նարատիվներից՝ կերակրելով «անվնաս և բարեկամական» Ադրբեջանի մասին հեքիաթներով։ Սակայն այս անգամ Փաշինյանը այլևս չէր կարող լռության մատնել թեման։

Բայց Փաշինյանը մնում է Փաշինյան և գտավ ելք՝ ինչպես շրջանցել իրավիճակը։ Մինչ այդ նա ասում էր, թե խաղաղության գալուստը չեն կարող ընկալել «վնասված» հայերը։ Այժմ նա սկսեց պնդել, որ խաղաղությունը նոր և անծանոթ միջավայր է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար։ Ադրբեջանցիներն էլ են «վնասված», և այդ պատճառով չեն կարող տեսնել խաղաղությունը, նույնիսկ բարձրագույն ղեկավարությունը։ Այսպիսով, մի խաղաղություն է հաստատվել, որը տեսնում է միայն Փաշինյանը։

Իսկ «վնասված» Ալիևը, որն այդքան սուր տեսողություն չունի, գուցե նորից սկսի կրակել՝ «Գյոյչա լճի» և «ադրբեջանական Իրևանի» որսի դուրս գալով։ Եվ դա էլ, ըստ Փաշինյանի տրամաբանության, կլինի «խաղաղության դարաշրջանի» շարունակություն՝ պարզապես դժվար ընկալելի երկու վնասված ժողովուրդների համար։

Ալիևը նաև փորձեց «հանգստացնել» հայերին: «Ադրբեջանցիների վերադարձը ներկայիս Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին», քանի որ, ըստ նրա, «ադրբեջանցիները ոչ մի երկրում խնդիր չեն ստեղծում և չեն ստեղծի որևէ պետության կամ ժողովրդի համար»։

Պատրաստվեք, ասում է, շուտով այդ «խնդիր չստեղծող» մարդիկ կգան՝ սկզբում 300 հազար, հետո՝ ավելի շատ։ Ըստ Ալիևի, XX դարի սկզբին Երևանի բնակչության 80 %-ը ադրբեջանցի էր։ Նրանք կբնակվեն Սևանում («Գյոյչայում»), կզբաղեցնեն «պատմական ադրբեջանական քաղաք» Վարդենիսը («Բասարգեչար»)։ Եվ կզարմացնեն բոլորին իրենց «կրթվածությամբ» և «խաղաղասիրությամբ»։ Իհարկե, եթե չվիճեք և փոխանցեք այն ամենը, ինչ կպահանջվի։

Իսկ եթե չկատարեք «վերադարձած» ադրբեջանցիների բոլոր պահանջները, ապա, ըստ Ալիևի մերձավոր Ազիզ Ալեքպերովի, «կվտանգվի հայկական պետության գոյությունը»։

Երկրում քայլում էր խաղաղության դարաշրջանը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular