ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի 69 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (05 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ցունամիների պրոբլեմների մասին տեղեկատվությունների տարածման  համաշխարհային օր, Հայաստան, Ռուսաստան, Բելոռուս՝ Հետախուզական զորքերի օր, Պերու՝ Պունոյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1813 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը:

1825 –ծնվել է  հայազգի ռազմական և պետական գործիչ Միքայել Լորիս-Մելիքով:

1840– ծնվել է նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։

1911 – ծնվել է խորհրդահայ գիտնական և կոնստրուկտոր Բագրատ Իոաննիսյանը:

1927 – ծնվել է ժողովրդական պարերի կատարող վարպետ Վանուշ Խանամիրյանը:

1948 –ծնվել է  պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը:

1981- հայկական «Օռլի» կազմակերպությունը (այդպես է կոչվել ի պատիվ «Օռլի» օդանավակայանում Մոնթե Մելքոնյանի ձերբակալման, որին մեղադրել են փաստաթղթեր կեղծելու մեջ) փարիզյան «Գար դը Լիոն» կայարանում իրականացրել է ահաբեկչական գործողություն՝ ռումբի պայթյուն բեռների պահպանման բաժնում, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է:

1981-վախճանվել է դրամատուրգ Գրիգոր Տեր-Գրիգորյանը:

1987- վախճանվել է հայ խորհրդային կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանը:

1990- ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների և զինվորական ստորաբաժանումների ապաքաղաքականացման վերաբերյալ։

1992- ավարտվել է Հայաստանի բանակի հետախուզական զորքերի կազմավորումը:

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կատարի հետ:

2004- Կառլոս Պետրոսյանը ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

1998 – վախճանվել է բանասեր-լեզվաբան, արևելագետ, մանկավարժ Գեորգի Նալբանդյանը:

2000- վախճանվել է դրամատիկական տենոր երգիչ Ավագ Պետրոսյանը:

2007– վախճանվել է նշանավոր կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը:

2009- Հայաստանի բջջային կապի և ինտերնետային ծառայությունների շուկայում գործունեություն է սկսել Orange բրենդային անվանմամբ ներկայացող ֆրանսիական France Telecom ընկերությունը։

2013- Շանթ Հարությունյանը, ով մի քանի օր «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառի ներքո նստացույց էր անցկացնում, կազմակերպել է երթ Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա։ Տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ, որի արդյունքում եղել են վիրավորներ, ձերբակալվել են 20 մարդ, որոնց թվում նաև «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը:

2017-Հայաստանի 69 համայնքներում կայացել են ՏԻՄ ընտրություններ:

2018-Գերմանիայում բացահայտվել է հայկական մաֆիոզ խմբավորումների ցանց և իրավապահները հարուցել էին 14 քրեական գործ, ավելի քան չորս տասնյակ մարդու դեմ քննություն սկսելով, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով:

2021-«Տաշիր պիցցա»-ի սննդից կետերից օգտված 57 քաղաքացու մոտ արձանագրվել են սուր թունավորումների դեպքեր:

2024– Սրբուհի Գալյանը դարձել է Արդարադատության նախարար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1612 —Մոսկվայի Կրեմլի լեհ-լիտվական կայազորը հանձնվել է, Մոսկվան ազատագրվել է ռուսների կողմից:

1615 –ծնվել է  օսմանյան սուլթան Իբրահիմ 1-ինը:

1879- վախճանվել է շոտլանդացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և մեխանիկ Ջեյմս Մաքսվելը:

1908– վախճանվել է իռլանդացի աստղագետ Էնդրյու Գրեհեմը։

1911- իտալացիներն Օսմանյան կայսրությունից գրավել են Տրիպոլին և Կիրենաիկան:

1912 - Միացյալ Նահանգների նախագահ է ընտրվել Վուդրո Վիլսոնը:

1913– ծնվել է կինոյի և թատրոնի անգլիացի հայտնի դերասանուհի, 1930-40 ական թթ. ամենահայտնի դերասանուհիներից մեկը հանդիսացող Վիվիեն Լին։

1914– Մեծ Բրիտանիան Կիպրոսը հայտարարել է իր մաս և Ֆրանսիայի հետ միասին պատերազմ հայտարարել Օսմանյան կայսրությանը։

1935– թողարկվել է Մոնոպոլիա խաղը։

1938 –ծնվել է  ամերիկյան ծագումով ֆրանսիացի երգիչ Ժո Դասենը:

1945 - Կոլումբիան անդամակցել է ՄԱԿ-ին:

1959 – ծնվել է կանադացի երգիչ, երգեր գրող, կիթառ նվագող և դերասան Բրայան Ադամսը:

1961 —Չուվաշիայի Մարինո-Պոսադ շրջանի Էլբարուսովո գյուղի դպրոցում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 110 մարդ, որից 106-ը երեխաներ:

1977- վախճանվել է ԽՍՀՄ ածխարդյունահանման ռեկորդակիր  նորարար Ալեքսեյ Ստախանովը:

1981 —ծնվել է ռուս հեռուստահաղորդավարուհի և հասարակական գործիչ Քսենյա Սոբչակը:

1992– Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները ստորագրել են Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների եվրոպական խարտիան։

2006 –Իրաքի նախկին նախագահ  Սադդամ Հուսեյնը դատապարտվել է մահվան:

2009– ԱՄՆ-ի զինված ուժերի Տեխաս նահանգում գտնվող Ֆորդ-Հուդ բազայում արմատներով մուսուլման ամերիկյան բանակի բժիշկ Նիդալ Հասանը սպանել է 13 զինծառայողի և ևս 30-ին վիրավորվել։

2015 —Բրազիլիայում տեղի է ունեցել բնապահպանական աղետ: Հանքի պոչամբարի պատվարի փլուզման հետևանքով 19 մարդ զոհվել է, իսկ թունավոր թափոնները լցվելով Ռիու-Դոսի գետի մեջ հասել են համաշխարհային օվկիանոս:

2024 —Հանրապետական Դոնալդ Թրամփը 4 տարյա ընդմիջումից հետո ընտրվել է ԱՄՆ նախագահ:

Կ. Խաչիկյան

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular