Իտալիայի ԱԳՆ-ն Զախարովայի մեկնաբանությունները որակել է «վուլգար»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի արտաքին գործերի նախարարությունը Հռոմում աշտարակի փլուզման վերաբերյալ Մարիա Զախարովայի մեկնաբանությունները որակել է «վուլգար», հաղորդում են իտալական ԶԼՄ-ները։
Նոյեմբերի 3-ին Telegram-ում իր գրառման մեջ Զախարովան գրել է այն միջոցների մասին, որոնք Իտալիան ծախսում է Ուկրաինային աջակցելու համար։
«Քանի դեռ Իտալիայի կառավարությունն անիմաստ վատնում է իր հարկատուների փողերը, Իտալիան ամբողջովին կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ», - ասվում է Զախարովայի գրառման մեջ։
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին Զախարովայի խոսքերը որակել է «մեղմ ասած՝ վուլգար»։ Նա նման հայտարարությունները որակել է «ամոթալի և անընդունելի քաղաքակիրթ երկրում»։
«Երբ ողբերգություն է տեղի ունենում, չի կարելի չարաշահել փլատակների տակ մնացած մարդկանց կամ վիրավորված աշխատողների անունները», - ասել է արտգործնախարարը։
Նոյեմբերի 3-ին Հռոմի պատմական կենտրոնում՝ Կոլիզեումից ոչ հեռու և Հռոմեական ֆորումի հարևանությամբ, փլուզվել է 29 մետր բարձրությամբ միջնադարյան Տոռե դեի Կոնտի աշտարակի մի մասը։