ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում քննարկվում Է Իրանի հետ համատեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայտ ներկայացնելու հարցը․ նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք քննարկում ենք Իրանի հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ին համատեղ հայտ ներկայացնելու հարցը։ Այս մասին նոյեմբերի 4-ին, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Մենք երկու հայտ ենք պատրաստում, որոնցից մեկը մտադիր ենք ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ», - ասել է Անդրեասյանը։ Նա նշել է, որ հայտերից մեկը՝ «Գինեգործության ավանդույթը Արենի համայնքում», իսկ մյուսը՝ «Ջրի և անձրևի պաշտամունքի ավանդույթն» է։ Վերջինս նախատեսվում է Իրանի հետ համատեղ ներկայացնել արդեն եկող տարի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular