ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական իշխանությունը հիմա էլ փչացնում է հայ-վրացական հարաբերությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական իշխանությունը հիմա էլ փչացնում է հայ-վրացական հարաբերությունները՝ հաշվի չառնելով դրա հնարավոր հետևանքները Հայաստանի համար։ Երևանում կայացած «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 31-ին հրապարակել էր բանաձև, որը միաժամանակ անդրադարձել է Վրաստանում ստեղծված իրավիճակին։ Բանաձևում նշվում է, որ Վրաստանում վերջին իրադարձությունները ցույց են տվել ժողովրդավարության անկումը։ «Վրացական երազանք»-ը ի սկզբանե էր բոյկոտել Եվրանեսթի երևանյան հավաքը՝ խորհրդարանական պատվիրակություն չգործուղելով Հայաստան։

Վրաստանի խորհրդարանից արդեն քննադատություն են հնչում հայ գործընկերների հասցեին՝ հակավրացական ձևակերպումներին կողմ քվեարկելու համար։ Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանը չի հերքում, որ հայ պատվիրակները կողմ են քվեարկել հակավրացական ձևակերպումներին, պնդել է, թե վեհաժողովում Հայաստանի պատվիրակության թե՛ կառավարող ուժի, թե՛ ընդդիմադիր պատգամավորները կողմ չեն քվեարկել Վրաստանին վերաբերող փոփոխությունների առաջարկներին։

«Վրաստանին վերաբերող այդ փոփոխություններին Հայաստանի պատվիրակության անդամները կա՛մ ձեռնպահ են քվեարկել, կա՛մ չեն մասնակցել քվեարկությանը առհասարակ։ Միայն մեկ առաջարկ է եղել, որը վերաբերել է «Հարավային Օսեթիա» բառերը «Ցխինվալիի շրջան» բառերով փոխարինելուն, որին Հայաստանի պատգամավորներից մի քանիսը կողմ են քվեարկել։ Բոլոր փոփոխությունների քվեարկությունից հետո քվեարկության է դրվել ամբողջական բանաձևը, որը Հայաստանի համար կարևոր դրույթներ ուներ»,– ասել է Կարապետյանը՝ շեշտելով, որ կողմ են քվեարկել ընդհանուր բանաձևին։

Մինչդեռ հայկական կողմը կարող էր նախքան քվեարկությունը կոմունիկացվել պաշտոնական Թբիլիսիի հետ, որևէ կերպ իր վերապահումը հայտներ հակավրացական ձևակերպումների մասով, կամ էլ այնպես աներ, որ Վրաստանը քվեարկությունը չընկալեր որպես իր դեմ գործողություն։ Իսկ այժմ, կրկին փչացնելով առանց այն էլ լարված հայ-վրացական հարաբերությունները, «Քաղպայմանագիրը» խնդիրներ է ստեղծում և առաջին հերթին՝ հայ տնտեսվարողների համար։

Ալինա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular