ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սևանի և Գյոյչայի ընտրությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստացի դուրս է գալիս, որ 2026 թվականի ընտրությունները լինելու են ընտրություններ Սևանի և Գյոյչայի միջև։ Այսօրվա Ալիևի խոսքը սառը ցնցուղի պես էր այն իշխանամետ շրջանակների համար, որոնք դեռ փորձում էին խաղաղության պատրանքով արդարացնել ներկայիս քաղաքական կուրսը։ Իրականում այս խոսքը ցույց տվեց, թե որքան վտանգավոր է այն ուղին, որով գնում է Հայաստանի իշխանությունը՝ զիջումների, լռության ու ազգային արժանապատվության հաշվին։

Եկեղեցու հանդեպ իրականացվող բռնաճնշումները՝ սրբազանների կալանավորումը, եկեղեցական համայնքի պառակտումը և նույնիսկ կարգազանց քահանայով ծիսակարգ կազմակերպելու փորձերը, վկայում են մեկ բանի մասին․ գործող իշխանությունը նպատակ ունի ոչնչացնել հայ ժողովրդի դարավոր հենասյուները՝ հավատքը, եկեղեցին, ազգային արժեհամակարգը։ Այս ամենը արվում է գիտակցաբար, նպատակաուղղված՝ մարդկանց մոլորության մեջ պահելու և ինքնիշխանության գաղափարը վերացնելու համար։

Ով այսօր սատար է կանգնում եկեղեցուն կամ պաշտպանվում է ազգային արժեքների դիրքերից, դառնում է հալածանքի թիրախ։ Սամվել Կարապետյանի անօրինական կալանավորումը և նրա քաղաքական թիմի նկատմամբ վախվորած հարձակումները հենց այդ ձեռագրի շարունակությունն են։ Այս ամենը վկայում է, որ իշխանությունը պատրաստ է խաչ քաշել ոչ միայն ընդդիմախոսների, այլև ազգի հավաքական հիշողության վրա։

Զարմանալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում ժողովրդավարության «գիգանտ» կերտողների՝ արևմտյան երկրների բաց աչքերի առաջ։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ քարոզում էին ազատ խոսքի, հավատքի և մարդու իրավունքների կարևորությունը, այսօր լուռ են, կարծես ոչինչ չի կատարվում։ Մինչդեռ Հայաստանում օտարերկրյա դիվանագետները, փոխանակ արձագանքելու իրավունքի ոտնահարումներին, մասնակցում են ոստիկանական պետության նոր գվարդիայի շնորհանդեսներին՝ ժպտալով և սելֆիներ անելով իշխանական ֆոնին։

Այս լռությունը, ինչպես նաև ներսից սերմանվող վախն ու անտարբերությունը, ամենամեծ սպառնալիքն են պետության համար։ Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ․ Սևանի խաղաղ ջրերի և Գյոյչայի մռայլ խորությունների միջև՝ հավատքի և խաբեության, արժանապատվության և կախվածության միջև։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular