ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանդելու իրավական և տեխնիկական խոչընդոտները կվերանան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ։

Ներկայիս իրավակարգավորումներով բացակայում են համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերը կամ շինությունները, այդ թվում՝ այլ իրավատիրոջ (սուբյեկտի) համաձայնությամբ նրան պատկանող հողամասում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները կառուցապատողների կողմից, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և (կամ) 100 տոկոս պետական մասնակցությամբ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող պետական սեփականություն հանդիսացող շենքերը կամ շինությունները քանդելու համար կոմիտեից քանդման համաձայնություն ստանալու և կոմիտեի առաջարկությամբ կառավարության քանդման թույլտվություն տալու համաձայնության մասին որոշում կայացնելու վերաբերյալ կարգավորումները։ Սա տեխնիկական և իրավական առումով առաջացնում է մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ շենքերը և (կամ) շինությունները փաստացի ամրացված են լինում կոմիտեին, և կոմիտեն պատասխանատվություն է կրում դրանց արդյունավետ կառավարման համար, կամ ամրացված չեն լինում կոմիտեին, սակայն կոմիտեն, որպես լիազոր մարմին, ևս պատասխանատվություն է կրում նշված պետական գույքի արդյունավետ կառավարման համակարգման համար։

Մինչդեռ ներկայում առկա չէ որևէ կարգավորում, որի ուժով կոմիտեն օժտված է դրանք քանդելու համաձայնություն տրամադրելու լիազորությամբ, իսկ կառավարությունը, օժտված լինելով պետական գույքի կառավարման քաղաքականության մշակման ու իրականացման և դրա շրջանակներում պետական գույքի շրջանառության ու պետական շենքերի և շինությունների արդյունավետ օգտագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությամբ, գործող իրավակարգավորումներով փաստացի զրկված է պետական շենքերը և շինություններն արդյունավետ օգտագործելու շրջանակներում դրանք քանդելու համաձայնության մասին որոշումներ ընդունելու հնարավորությունից, ինչը պետական գույքի արդյունավետ օգտագործման առումով ևս խնդրահարույց է և պրակտիկայում պետական գույքի արդյունավետ օգտագործման տեսանկյունից առաջացնում է տեխնիկական և իրավական խնդիրներ:

Գործող իրավական ակտում կատարվող լրացումների արդյունքում պետական շենքերը և (կամ) շինությունները կառուցապատողների կողմից քանդելիս վերանալու են ներկայիս տեխնիկական և իրավական առումով առաջացող խնդիրները, և բարձրանալու է կոմիտեի կողմից պետական գույքի արդյունավետ կառավարման, իսկ կառավարության կողմից՝ արդյունավետ օգտագործման մակարդակը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular