ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է 3-ամյա Տիգրանին. ՆԳ նախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծափաթաղում կորած երեխայի հայրն է խեղդամահ արել նրան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ 

«Բոլոր վարկածները քննարկվել են։ Ցավոք երեկ երեխայի մարմինն է հայտնաբերվել։ Նախնական տվյալներով սպանություն է` երախայի հայրը խեղդամահ անելու  ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս վարկածն, ի թիվս այլնի, եղել է ուսումնասիրության շրջանակներում։ Կհիշեք, որ եղբայրը, որն ուներ առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, համապատասխան մասնագետ էինք ներգրավել, որ կարողանանք պատշաճ կերպով ստանանք տվյալներ փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է։ Այս պահի դրությամբ՝ նախնական տվյալներով՝ երկու եղբայրներ դուրս են եկել, հետո հանդիպել են հորը, հայրը խեղդելու ճանապարհով սպանել է երեխային»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ երեխայի հայրը նշել է, թե ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ 

Նախարարը հայտնեց, որ սանրման աշխատանքներ են իրականացրել տարածքում, ըստ երեխայի հոր նախնական ցուցմունքի, երեխայի մարմինը տեղափոխություն է իրականացրել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular