ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խուճապի մեջ է նոր կուսակցության ստեղծումից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Նիկոլ Փաշինյանը երեկ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած պատարագի էր մասնակցում, Երևանում շատ ավելի կարևոր քաղաքական իրադարձություն է տեղի ունեցել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի «Դվին» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող կուսակցության հիմնադիր համագումարը, որը ոչ հրապարակային ֆորմատով է անցել և չի լուսաբանվել։ Այդուհանդերձ, թերթի ստացած բացառիկ լուսանկարից պարզ երևում է, որ, չնայած միջոցառման չլուսաբանվող և ոչ հրապարակային լինելուն, կուսակցության համաժողովին հավաքվածների թիվը զգալիորեն գերազանցել է Հովհաննավանքում վարչական ռեսուրսի կիրառմամբ անցկացվող պատարագին։

Սամվել Կարապետյանը դեռ իր կալանավորումից օրեր անց հայտնել էր նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մտադրության մասին։ Ամիսներ առաջ էլ ստեղծված «Մեր ձևով» շարժումը ներկայանում էր որպես ապաքաղաքական ժողովրդական շարժում, որի նպատակը հանրությանը համախմբելն էր։ Այժմ արդեն ստեղծվող նոր կուսակցությունը բավականին լուրջ հայտ է ներկայացնելու՝ հաշվի առնելով թե՛ Սամվել Կարապետյանի ռեսուրսներն ու հեղինակությունը, և թե՛ կարճ ժամանակում «Մեր ձևով» շարժման արձանագրած բավականին բարձր ցուցանիշներն ու կատարած աշխատանքը։

Զուր չէ, որ Փաշինյանը հենց առաջին հերթին վախենում է Սամվել Կարապետյանից ու նրա քաղաքական թիմից՝ հասկանալով, որ այդ ուժը ի զորու է աթոռից հեռացնելու իրեն և պատասխանատվության ենթարկելու։ Բուն կուսակցության անվանումը, ինչպես նաև ծրագրերն առայժմ հայտնի չեն, սակայն դա ընդամենը կարճ ժամանակի հարց է, և օրեր անց արդեն հայտնի կդառնա, թե ինչ կուսակցություն է լինելու Սամվել Կարապետյանի ստեղծածը։ Այն, անկախ ամեն ինչից, արդեն իսկ բավականին լուրջ խուճապի է մատնել գործող իշխանություններին, որոնք հրաշալի հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իրենց համար Սամվել Կարապետյանի նման ակտիվացումը։

Մանե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular